Այսօր Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկել է Chess Masters Final շախմատային «Մեծ սաղավարտի» մրցաշարը, որին մասնակցում են չորս գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալյեխոն (Իսպանիա):
Մրցակարգով հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի՝ 1, պարտության համար՝ 0 միավոր: Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը միավորը բաժանել է Վալյեխոյի հետ, իսկ Անանդը հաղթել է Պոնոմարյովին: Վաղը՝ երկրորդ տուրում, Արոնյանի մրցակիցը Պոնոմարյովն է, Վալյեխոյինը՝ Անանդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chess.com-ի