Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայից երկու արկղ գարեջուր է ստացել Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Բելգիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների խաղի առիթով գրազում կրելու համար:
Այդ հանդիպումից առաջ վարչապետը Twitter-ով ԱՄՆ-ի նախագահի հետ գրազ էր եկել, որ իր երկրի թիմը կհաղթի: Հունիսի 27-ին կայացած խաղում «Կարմիր Հրեշները» կատարեցին իրենց վարչապետի ցանկությունը՝ 2:1 հաշվով առավելության հասնելով:
Օրերս Բելգիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ Բարակ Օբամայից վարչապետ Դի Ռուպոյի անունով երկու արկղ ամերիկյան արտադրության «Սեմյուել Ադամս» գարեջուր է ստացվել: Այդ տեղեկատվությունը անձամբ հաստատել է նաեւ Բելգիայի վարչապետը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի