Անցած շաբաթ աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: Նա կիրակի` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությանը Հայաստանի ճանապարհին խոչընդոտներ կան:
ԱՊՀ երկրների հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մակարովը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կան միությանը անդամակցելու խոչընդոտներ եւ մարտահրավերներ, որոնց մի մասն օբյեկտիվ է, մյուսն էլ` սուբյեկտիվ: Խնդիրներից մեկն, ըստ նրա, այն է, որ միության ներսում կան որոշակի հակասություններ` տնտեսության ուղղվածությունով պայմանավորված.
«Այն պայմաններում, որտեղ այսօր հայտնվել է Ռուսաստանը, հաշվի առնելով պատժամիջոցների առկայությունը, պարզ է, որ ո’չ Բելառուսը, ո’չ Ղազախստանը չեն ցանկանում հանդես գալ որպես դերակատարող, եւ նրանց վրա նույնպես կարող է տարածվել: Բայց միջնորդված ձեւով` պարզ է, որ այս խնդիրն այս երկրների առջեւ կանգնած է, եւ դա որոշ չափով խոչընդոտում է տնտեսական զարգացումներին, որոնք ակնկալվում էին միության ձեւավորման ժամանակ»:
Պարոն Մակարովը համարում է` կան խնդիրներ, որոնք Հայաստանը մասամբ հաղթահարել է. «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մաքսային դաշտում Հայաստանը որոշ ապրանքների տեսանկյունից ունեցել է ավելի բարի դրացիական ռեժիմը, քան թե դա նախատեսված է Մաքսային միության շրջանակներում, բայց որոշ չափով դա հաղթահարված է»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով` առայժմ Հայաստանը` տնտեսության անդամակցության եւ ներգրավման վերաբերյալ ունի ե’ւ դրական, ե’ւ բացասական ազդանշաններ: Դրական ազդանշաններից է Ռուսաստանի դրական վերաբերմունքը` Հայաստանի անդամակցությանը եւ ղազախական կողմից դրական պաշտոնական եւ կիսապաշտոնական արձագանքները.
«Բելառուսն իր մեջ պարունակում է որոշակի օբյեկտիվության էլեմենտը, բայց խնդիրը կայանում է նրանում` արդյոք կա՞ ընդհանուր քաղաքական պատրաստակամությունը` Հայաստանի անդամակցության վերաբերյալ, թե՞ տեղափոխել այս հարցն ավելի ուշ հեռանկար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ