Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շարունակում է պարապել թշվառ պայմաններում, մի մարզադպրոցում, որտեղ վախենում ես անգամ ոտքը դնել, քանի որ հատակը խարխուլ է, փտած, պատերը բորբոսնած, սալահատակները թափած, դռները կոտրատված:
Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, որը նրա հայրն է, Արթուրի ամեն մի նոր մեդալ նվաճելուց ու չեմպիոն դառնալուց հետո, բարձրաձայնում է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը վերանորոգելու հարցը: Նրա մոտավոր հաշվարկներով, այն կարժենա մոտ 400 հազար դոլար: Գևորգ Ալեքսանյանը 6-7 տարի է` դիմում է նախարարություն, սակայն տեղներից շարժվող չկա, մինիմալ պայմաններ անգամ կամ չեն տեսնում Հայաստանին միայն փառք, պատիվ բերող դպրոցին ու վերջինիս սաներին: Պատասխանատուները գերադասում են մնալ ծափահարողների ու սուտ խոստումներ տվողի կարգավիճակում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ