Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բողոքի նոտա է հղելու Իսպանիայի իշխանություններին. «Ազատություն»

Սեպտեմբեր 15,2014 20:22
karabax

Անցած շաբաթ Բասկերի երկրի խորհրդարանը ընդունել է մի բանաձև, որում ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է: Բանաձևում նաև նշվում է, որ ԼՂ իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր քննարկումներին, որոնք վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար:

Բասկերի երկրի լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղը, որի անկախությունը անցած շաբաթ ճանաչել է երկրի Գիպուզկոա նահանգը, ներկայացնում են այսպես․ – «Կովկասյան տարածաշրջանում գտնվող հայերով բնակեցված մի փոքրիկ երկիր, որն ունի լրջագույն դժվարություններ անկախության և ճանաչման հասնելու ճանապարհին»:

Ղարաբաղում այս իրադարձությունը որակում են որպես Եվրամիության տարածքային խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման փաստ:

Պաշտոնական Բաքվի սպասված արձագանքը չուշացավ: «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ՝ այսօր Իսպանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե բողոքի նոտա է ուղարկելու Իսպանիայի իշխանություններին՝ Բասկերի երկրի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու առնչությամբ:

«Դեսպանությունը Բասկերի երկրի առաջնորդների հետ հանդիպում է պահանջել՝ բացատրություններ ստանալու նպատակով. Հանդիպման ժամկետները դեռևս չեն հստակեցվել», – դեսպան Ալթայ Էֆենդիևի խոսքերն է մեջբերել ադրբեջանական գործակալությունը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930