Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հիասթափվում Մաքսային միությունից

Սեպտեմբեր 15,2014 19:57

«Նման տրամադրություններ հասարակությունում կարող են լինել միայն Մաքսային միության հետ կապված տեղեկատվական նաև քարոզչական հոսքերի հետ կապված»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ հայ հասարակության շրջանում աստիճանաբար նվազում է Մաքսային միության (ՄՄ) անդամակցության «կողմ» արտահայտվողների թիվը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: (Քաղաքագետը Մաքսային միության անդամակցության կողմնակիցներից է):

Հիշեցնենք, որ Հայաստանում Գելափ Ինթերնեյշնլի ներկայացուցչության հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ 2013-ի համեմատ այսօր հասարակության շրջանում ՄՄ կողմ արտահայտվողների թիվը 10 տոկոսով նվազել է: Հրանտ Մելիք Շահնազարյանի կարծիքով՝ ՄՄ «կողմ» արտահայտվողների նկատմամբ նպատակաուղղված աշխատանք է տարվում. «Հասարակության այն հատվածը, որը ավելի կողմնակից էր Եվրոպական միության հետ ավելի խորը հարաբերություններ ստեղծելուն, բավականին լուրջ տեղեկատվական և քարոզչական գործընթացներ են իրականացնում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանը ետ կանգնի ՄՄ անդամակցության գաղափարից: Մյուսը ՄՄ շուրջ ստեղծված աղմուկն է միջազգային մակարդակով և անդամ պետությունների հաճախ բացասական վերաբերմունքը ՀՀ-ի անդամակցությունը այդ կառույցին: Ընդհանրապես այդ կառույցի ներքին գործընթացներն էլ էական նշանակություն ունեն. տեսնում ենք, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. Կան անհամաձայնություններ անդամ պետությունների միջև»:

Հարցին ռիսկային չէ՞ ՀՀ-ի՝ ՄՄ անդամակցությունը, քաղաքագետը պատասխանեց. «Որևէ ռիսկ չեմ տեսնում: Համամիտ եմ իշխանության կողմից հնչեցված հիմնավորումների հետ: Այս փուլում, երբ ընտրություն է դրված, ՄՄ շատ ավելի նախընտրելի և ձեռնտու է ՀՀ-ի համար»: Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Եվրամիություն, Եվրասիական միություն կոնֆլիկտը երկար շարունակվել չի կարող. «Արդեն երկու կողմերից կոչեր են հնչում ընդհանուր լեզու գտնելու առումով: Անգամ Եվրամիության կողմից հնչում են ԵՄ-ԵՏՄ միջև ազատ առևտրի պայմանագիր ստորագրելու առումով: Մեծ հաշվով տնտեսական տեսանկյունից որևէ տարբերություն չի լինի, թե ՀՀ-ն որ միության կազմում է: Ըստ էության Եվրասիական միությունն այսօր ՀՀ-ին շատ ավելին է առաջարկում, քան Եվրոպական միությունը: Եվրոպական միությունում խոսում են միայն ազատ առևտրի պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին, այնինչ Եվրասիական միությունում լիարժեք անդամակցություն են առաջարկում: Զուտ քաղաքական տեսանկյունից շատ ավելի լուրջ ու շահութաբեր առաջարկ է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930