Օրեր առաջ Գեղարքունիքի Զովաբեր գյուղի գերեզմանոցում խնկարկության պատճառով հրդեհ էր բռնկվել: Գերեզմանոցի գրեթե կեսի խոտածածկը այրվել է: Կրակը հասել է նաև առանձին գերեզմանատներում տնկած ծառերին:
Մեզ հետ զրույցում գերեզմանոցի պահակ Սերոժ Առաքելյանը նշեց, որ ծուխը նկատել է ուրբաթ օրը ժամը 16:00-ի սահմաններում և իր հարևանին կանչել օգնության: Երկուսով մոտ 3 ժամ եղևնու ճյուղերով հանգցրել են կրակը:
Կարդացեք նաև
Պահակը դեմքին այրվածք է ստացել, սակայն առ այսօր բժշկի չի դիմել: Դեպքի առնչությամբ որևէ պատասխանատու անձ չի արձագանքել:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ