Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ հայտնի դարձած Սեւակ Խաչատրյանը արդեն մի քանի շաբաթ է՝ նշանակվել է Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի ուսանողության եւ շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր։ Հանրությանը ավելի շատ Սաքուլիկ անունով հայտնի երիտասարդի նշանակումը մամուլը քննադատեց։
Ուսխորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը հավաստիացնում է. «Եթե Դուք անձամբ շփվեք Սեւակի հետ, կհասկանաք՝ այդ դեպքերը ուղղակի թյուրիմացություն են։ Սեւակը դատապարտում է այդ միջադեպը, որը շատ տգեղ ստացվեց»։