Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սպիտակ արջը»` վայրկյանների ընթացքում գերմանացուն ջախջախելու ու մարզադպրոցի թշվառ պայմանների մասին

Սեպտեմբեր 15,2014 18:26

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում անկեղծացավ, որ հայրենիք ոտք դնելուն պես նոր միայն հասկացավ, որ աշխարհի չեմպիոն է դարձել: «Շատ հուզված եմ, այսպիսի ընդունելության չէի սպասում, հիմա նոր հասկացել եմ, որ դարձել եմ աշխարհի չեմպիոն, ինչ եմ արել ես իմ երկրի, քաղաքի համար»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ աշխարհին ապշեցրել է նրա հաղթանակի արագությունը, չեմպիոնի փոխարեն շտապեց ծիծաղելով պատասխանել նրա կողքին կանգնած քաղաքապետ Սամվել Բալասանյանը. «էդքան կարող էր, էդքան արեց»:

Իսկ Արթուրը ծիծաղով արձագանքեց. «Արագ ստացվեց. առաջ էին տվել կադրերը»: Չեմպիոնն ասաց, որ հավաքների ժամանակ կողոսկրի վնասվածք է ստացել, բայց դա չի խանգարել չեմպիոն դառնալուն: Իսկ ի՞նչ կասի իր սպորտդպրոցի խայտառակ պայմանների մասին. լրագրողներից մեկի այս հարցին դարձյալ շտապեց պատասխանել Սամվել Բալասանյանն ասելով `«պարզ չէ՞»: Չեմպիոնը ևս դժգոհեց, որ պայմաններն ահավոր են, բայց խոստացել են բարելավել, կառուցել: Չեմպիոնը նաև ասաց, որ Գյումրին սպորտասերների քաղաք է և միշտ իր թիկունքին է:

«Յուրաքանչյուր մրցման գնում եմ միայն հաղթելու»,-ասաց չեմպիոնը` պատասխանելով օլիմպիական չեմպիոն դառնալու մասին հարցին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930