Ուրբաթ` սեպտեմբերի 12-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն էր հարուցել:
Քննիչը դատական նիստի ընթացքում նշել էր, որ գործը հարուցվել էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի, որն, ի դեպ, ցմահ բանտարկության է ենթարկված, մորից 700 հազար դոլար յուրացնելու համար:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի եւ քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ:
Արամ Սարգսյանը նշեց, որ կարծում է` պետք է սպասել գործի քննության ավարտին.
«Ես Լեւոն Հայրապետյանին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ իրեն տարիներ շարունակ: Բայց հիմա ասել, թե նա ի՞նչ գործարքի մեջ է եղել, ինչպե՞ս է այդ գործարքն արել, ինչո՞վ է մեղավոր, ինչո՞վ մեղավոր չի, խնդիրը միայն փաստաբանին է կարող, որը կարող էր որեւէ պարզություն մտցնել, բայց առ այսօր փաստաբանները որեւէ բան չեն ասում»:
Կարդացեք նաև
Իսկ Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի հավատում հայազգի գործարարի դեմ առաջադրված մեղադրանքի իսկությանը.
«Մեծ ցանկություն ունի նրա մայրը Լեւոնին «շառով տալու», եթե մայրը գիտեր այդ 700 հազարի մասին, այս 10 տարիների ընթացքում ինչո՞ւ էր լռում: Այսինքն` այս ամեն ինչն արժանահավատ չէ»:
Հիշեցնենք` Լեւոն Հայրապետյանը սույն թվականի հուլիսի 15-ին ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ` փողերի լվացման եւ յուրացման կասկածանքով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ