Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործով ներգրավված իր փաստաբան Վաղարշակ Գեւորգյանից հրաժարվել է: Նոր փաստաբանի ընտրության հարցին նա չցանկացավ անդրադառնալ:
Պարոն Հայրապետյանն Aravot.am-ին ասաց, որ հրաժարվում է նաեւ հարցաքննությունից. «Ինձ ասում են` արի, մերժում եմ գնալ: Չեմ ուզում, որովհետեւ ասել եմ, թող էկոնոմիկայի նախկին նախարարին`Արմեն Երիցյանին, նրա տեղակալին, բանկի աշխատողներին կանչեն հարցաքննության: Ես նրանց հետ եմ ուզում առերեսվել: Թե չէ
Աշոտ Սուքիասյանն իրենից ինչ է ներկայացնում, ընդամենը գործիք է: Աշոտ Սուքիասյանը ցուցմունքը գրել, ուղարկել է, որ իր բոլոր գործերն արել է իր բիզնեսն ապահովելու համար: Նրան տեսնեմ, ի՞նչ անեմ, չեմ ուզում, զզվում եմ նրան տեսնելուց»:
Նա պահանջում է նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի փոխանորդ Նավասարդ Կճոյանի հետ առերեսում. «Ջանդամին թե դեսպան չեն ուղարկել, թող հետ բերեն»:
Մեր հարցին, թե օֆշորի գործում ի՞նչ զարգացումներ կան, ասաց` կկարողանա ասել երկու օրից:
Կարդացեք նաև
Պարոն Հայրապետյանի նոր փաստաբան Կրոմվել Գրիգորյանն էլ ոչ աշխատանքային օրով դժվարացավ խոսել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Վայ ինչ մարիկ եք, հլա չեք մոռացել ետ օֆշորի գործը, մարդը գնաց ԱՄՆ էլի չպրծավ ձեզանից: