Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոշոր հարկատու «Թալգրիգ»-ը հարկայինից 12 միլիոն է թաքցրել

Սեպտեմբեր 15,2014 16:55

Խոշոր հարկատուների ցանկում այս տարի 205-րդ տեղը զբաղեցրած «Թալգրիգ» ընկերությունը՝ 12 միլիոն դրամ է հարկայինից թաքցրել, «ԳՈՄՓ» ընկերությունը՝ 7.3 միլիոն դրամ, «ԻՍՏ-ՏԱՅԳԵՐ ՀՈԼԴԻՆԳ»-ն էլ՝ 3.7 միլիոն դրամ:

Հարկայինն այս խախտումները հայտնաբերել է այս երեք հարկատուների մոտ կատարելով լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ: Ընդհանուր վնասը պետությանը կազմել է 23 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք հարկային ծառայությունից:

Տնտեսվարողների խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն:

Հարկայինի ստուգումները պարզել են, որ 731 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն ունեն «Երեւանի գարեջուր» ընկերությունը` 653.6 միլիոն դրամի չափով, «Բեւեռ կոմպյուտեր»-ը` 21.7 միլիոն դրամ, «Սուրեն Ավետիսյանը»-ը` 15.2 միլիոն դրամ, «ԱՍԷԴԼ» ընկերությունը` 14.2 միլիոն դրամ եւ այլն:

47 հարկ վճարողի մոտ էլ իրականացվել են չափագրումներ`շրջանառությունների, գների եւ ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով:

«ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» եւ «ԿՈՆՎԵԿՏ» ընկերություններում հայտնաբերվել է պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ, առաջադրվել է համապատասխանաբար` 3 միլիոն եւ 2 միլիոն դրամի լրացուցիչ հարկ:
13 աշխատող թաքցնելու համար էլ հարկայինը 780 հազար դրամի հարկային պարտավորություն է առաջադրել, բայց թե որ ընկերություններին, անուններ հարկայինը չի նշում:

Նշենք, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում, ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման եւ հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 768.5 միլիոն դրամ:
Ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում
հարկայինը «ՎԻԼԱ ՏՐԱՆՍ» ընկերությանն առաջադրել է 4.1 միլիոն դրամի պարտավորություն, «ՍԻԿՈՆԵ»-ին՝ 616.5 հազար դրամ, «Վաղարշապատի հիվանդանոցին»` 525 հազար դրամ, «ՕՐՄԱ-ԱՐ» ընկերությանը՝ 536 հազար դրամ եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930