Սիրիահայ Ճորճ Քեոշկերյանին Վերնիսաժում կարելի է հանդիպել ամեն օր։ Արծաթ է վաճառում։ Աշխատում է առանց հանգստյան օրերի, որպեսզի ընտանիքի հոգսերը կարողանա հոգալ։ Մինչեւ Հայաստան գալը, Սիրիայում նույն գործով է զբաղվել, բայց այնտեղ գումար վաստակելն ավելի հեշտ է եղել. «Այստեղ ամեն ինչը լավ է Հալեպի հետ համեմատած՝ մաքուր օդը, գեղեցկությունը, բայց ամենակարեւորը՝ գործ պետք է մարդ ունենա, էստեղ դժվար է»։
Ճորճը իր ընտանիքի հետ Հայաստան է եկել երկու տարի առաջ։ Հաստատվելու մտադրություն չի ունեցել։ Սակայն պատերազմը փոխել է նրա ծրագրերը։ Սիրիահայ գործարարը, որ Հալեպում սեփական բիզնեսն ու խանութը ուներ, որոշել է այստեղ էլ նույն գործը սկսել ու մնալ հայրենիքում. «Ես որ եկա խանութը բացեցի, լավ տրամադրություն ունեի, բայց բավական վնաս կրեցի, չկարողացա շարունակել»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ