Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի նուրբ հումորը` աշխարհի չեմպիոնին օրհնելիս (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2014 16:43

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին այսօր քաղաքային իշխանությունները ուղեկցեցին Յոթ Վերք եկեղեցի, որտեղ նրան սպասում էր Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը շնորհավորեց աշխարհի երկու գյումրեցի չեմպիոններին` Արթուր Ալեքսանյանին, հեռակա կարգով նաև Արսեն Ջուլֆալակյանին:

«Բավական ժամանակ կար, որ չեմպիոն չէինք տալիս աշխարհին, կարծեմ Նազիկից հետ, հիմա, փառք Աստծո, որ մեր երեսը դարձյալ մեկ անգամ ևս պարզ եղավ: Մեկը էն օրը գրել է` արդեն հաշված մարդիկ են մնացել Գյումրիում, որ չեմպիոն չեն եղել, բոլորիս պարտականություն է դարձել արդեն չեմպիոն լինել»,- ժպտալով ու խորհրդավոր տոնով ասաց Սրբազանը: Միքայել Աջապահյանը այս բառերն արտաբերելիս, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ նաև Գյումրու սոցիալական ծանր պայմանները, որտեղ գոյատևելու համար առնվազն չեմպիոն պիտի լինես:

Artur_Al_2 Artur_Al_3

Սրբազանը օրհնեց չեմպիոնին ու աղոթեց, որպեսզի, իր իսկ բառերով ասած, մեր դյուցազունները երկու տարի հետո օլիմպիական չեմպիոն դառնան:
Աղոթքից հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Սրբազանին ասաց, որ դյուցազնին կնքել են «Ճերմակ արջ» մականունը ու մի արջ էլ քաղաքապետարանի շենքի մոտ կանգնեցրել են նրա պատվին: Սրբազանը հարցրեց Արթուրին, թե նա համաձա՞յն է իր մականվան հետ: «Իհարկե»,- չեմպիոնի փոխարեն շտապեց պատասխանել քաղաքապետը:

Մանրամասները  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Շնորհավորելը հասկացանք: Բա չեմպիոնին «օրհնե՞լը» որն է: «Օրհնելը» դարձրել են բիզնես. ինչ ասես չեն «օրհնում»՝ սկսած փոքր իրերից մինչև մարդ:

  2. Սմբատ says:

    Օրհնելը այն է ինչ չկա ձեր Եւրոպաներում և խորհրդային մտածողության տեր մարդկանց ուղեղներում…Օրհնելը Աստծու սպասավորի ծառայությունն և մաղթանքն է: Օրհնություն բառը ծագում է եբրայերեն “բրահա” բառից, որն ունի հարուստ բովանդակություն: Օրհնություն նշանակում է կրկնապատկում, ավելացում, մեծացում, աճ, երջանկություն, հաջողություն, նվեր: Օրհնված լինել նշանակում է նաեւ ունենալ հոգեւոր բարգավաճում, հասունություն, աճել Աստծո գիտության եւ հավատքի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930