Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Սերժ Սարգսյանն, ըստ երեւույթին, ասել է՝ նվազագույնը 5 տարի պետք է նստի Շահեն Հարությունյանը»

Սեպտեմբեր 15,2014 16:11

«Ինձ համար բացարձակ անհասկանալի է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սեպտեմբերի 8-ին դատախազ Գեւորգյանի միջնորդությանը՝ դատապարտել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանին 5 տարի ազատազրկության, հայտարարեց երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը:

Պարոն Զորիկյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչի՞ց ելնելով է դատախազը այդ միջնորդությունը կատարել, նա համարում է, որ նույն տրամաբանությամբ դատախազը կարող էր միջնորդել, որպեսզի Շահեն Հարությունյանին դատապարտեին ցմահ ազատազրկման. «Ի՞նչ է Հայաստանի անկախությունն էր վտանգում, ճիշտ հակառակը, բոլորս գիտենք, թե ինչի համար էր այդ ամեն ինչը: Մի խոսքով՝ բոլոր հարցերի պատասխանը Շանթը վաղուց տվել է՝ ինչո՞ւ է այսպես, ո՞ւմ են ծառայում»:

Նա հավելեց, որ նման դեպքերում միշտ հույս է լինում, որ դատախազը առավելագույնն է պահանջում: Էդուարդ Զորիկյանը հույս ունի, որ կգա մի օր եւ նման դատավարության ընթացքում դատախազը կրկին կպահանջի առավելագույնը, սակայն դատավորը հենց նիստերի դահլիճից մեղադրյալին ազատ կարձակի. «Եթե Հայաստանի դատախազն ես, Հայաստանի դատավորն ես, պետք է Հայաստանի շահերը պաշտպանես, ժողովրդիդ շահերը: Իսկ մերոնք, դե նախագահից ի՞նչ պետք է սովորեն: Մաշտոցի պուրակի տաղավարների ժամանակ, փոխանակ սատար լիներ երիտասարդներին, երկրի ապագայի մեջքին կանգներ, գնաց եւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ ինքն է ամեն ինչ որոշում, այսպես կարելի՞ է զարգանալ: Վաղը դու նախագահ չես լինի, ու դու ոչ մի բան չես որոշի, ինչպես այսօր նախկին նախագահները չեն որոշում ոչ մի բան, այսպես երկիր են կառուցո՞ւմ: Նույնն այստեղ է՝ ինքն ապացուցում է, որ ինքն է որոշում, ըստ երեւույթին ասել է՝ նվազագույնը 5 տարի պետք է նստի այդ երեխան, ինչի՞ համար՝ ինքն այդպես է որոշել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Էդվարդ Զորիկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930