Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը հնարավոր է Մեղրիի թուզը չուտենք, որովհետեւ Մեղրիինն է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2014 16:04

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անընդհատ բարձրացնում են էկոլոգիական տարբեր խնդիրներ`աղբահանման, կենցաղային աղբի, արդյունաբերական, արտադրական թափոնների, պոչամբարների, այս ամենը հսկայական վնասներ են հասցնում:

Բնակչությունը կամա, թե ակամա, պետք է լքի տարածքը, մարդիկ որոշ ժամանակ հետո չեն կարող ապրել այդ տարածքներում, խմելու եւ ոռոգման ջուրն է վնասվում, ՀԷԿ-երի պատճառով գետերը ցամաքում են, ճահճանում են, հետո այդտեղ աղբավայր է դառնում»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյանը, որը մասնակցել է Ալմա Աթայում տեղի ունեցած գագաթաժողովին, որտեղ քննարկվել էն կանաչ տնտեսության զարգացման հարցերը, հազարամյակի նպատակներն ու բնապահպանական մի շարք խնդիրներ:

Տիկին Ասլանյանի խոսքերով` «Մենք զարգանում ենք տարբեր ուղղություններով, իրար հետ չեն համագործակցում ոլորտները:

Ես չեմ ասում չպետք է հանքերը օգտագործեն, ես ասում եմ` պետք է բավարար ու հավասարակշռված ձեւով օգտագործել: Սյունիքում այնքան հանքերի շահագործում են թույլ տալիս, որ հիմա, եթե ասում են` Մեղրիի թուզն է, Մեղրիի կարալյոկն է, վաղն ասելու են`սա Մեղրիինն է, որպեսզի չօգտագործենք»:


Ասուլիսի մեկ այլ մասնակից «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն էլ նկատեց, որ թեեւ աշխատանքները կատարվում են մաքուր գյուղատնտեսություն, այլընտրանքային էներգետիկա ու կանաչ տնտեսության ոլորտներում, պարզապես չեն համակարգվում այդ աշխատանքները եւ չեն երեւում: Սրան զուգահեռ կան խնդիրներ ու ոլորտներ, որոնք հակասում են կանաչ տնտեսությանը, օրինակ` ընդերքօգտագործումը: Տիկին Դանիելյանի խոսքերով` զարգացած երկրներում, ամբողջ աշխարհում բազմաթիվ սահմանափակումներ կան ընդերքօգտագործման համար: Այս առումով ի՞նչ է կատարվում Հայաստանում, արդյոք սահմանափակումներ դրվում են, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան, բնապահպանն ասաց, որ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ, Կարինե Դանիելյանին վստահեցրել են, որ հայեցակարգ է մշակվում:

Մեր հարցին, թե ի՞նչ է պատասխանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոլորտին առնչվող խնդիրների՝ բնապահպանի բարձրացրած հարցերի առնչությամբ, Կարինե Դանիելյանն ասաց. «Ինքն ընդունում է, որ խնդիրներ կան, ասացին, որ հայեցակարգ է մշակվում, բայց, ցավոք, ես արձանագրության մեջ չտեսա, որ հանձնարարականով ուղարկեն կառավարություն»:

 

Տիկին Դանիելյանի խոսքերով, այնպես, ինչպես հանքարդյունաբերությունն է զարգանում մեր երկրում, հիմքը կտրում է եւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության եւ մարդկանց առողջության: Տիկին Դանիելյանի դիտարկմամբ` գյուղատնտեսության ոլորտի հասույթն ու հանքարդյունաբերությանը, անհամեմատելի են. նախ գյուղատնտեսությունում հարյուր հազարավոր մարդիկ են զբաղված, իսկ հանքարդյունաբերությունում` մի քանի տասնյակ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930