Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում աշխարհի չեմպիոնին ֆայտոնով ֆռռացրեցին ու նրա պատվին սպիտակ արջ կանգնեցրեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2014 15:35

Քիչ առաջ ողջ Գյումրին` քաղաքի պաշտոնյաներով, շարքային քաղաքացիներով, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմով, ծերերով ու երեխաներով դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին` «Սպիտակ արջին»:

Աննկարագրելի էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուրախությունը. վերջինս քաղաքի մուտքի մոտ փաթաթվելով Գյումրիին փառք բերած ըմբիշին, բացականչեց. «Հը քաղաքը ո՞նց է, հո կրիմինալ չէ, սա սպորտի, արվեստի, մշակույթի քաղաք է, մոռացեք էդ կրիմինալ բառը, տեսաք աշխարհի չեմպիոն տվեցինք»:

Aleqsanyan_medal_4 Aleqsanyan_medal_3 Aleqsanyan_medal_2 Aleqsanyan_medal_1 Aleqsanyan_medal_6

Այնուհետ քաղաքապետը չեմպիոնին ուղեկցեց ֆայտոն ու մեքենաների հսկա շարասյունով, երգով ու ազդանշաններով նրան տարան Վարդանանց հրապարակ: Ամբողջ ճանապարհին երգում էին. «Դռները բացեք, սպիտակ արջն է գալիս»:

 


Վարդանանց հրապարակում իսկական տոն էր, թվում էր, թե քաղաքում մի մեծ հարսանիք է. բոլոր բնակիչները` նույնիսկ սայլակին գամված մարդիկ, եկեղեցու մուրացկանները շտապում էին մոտենալ ու ողջագուրվել չեմպիոնի հետ: Նույնիսկ Գյումրու քաղաքապետարանի շենքի դիմաց մեծ սպիտակ արջ էին կանգնեցրել Արթուր Ալեքսանյանի պատվին:


Արթուրի հայրը`Գևորգ Ալեքսանյանը, որը նրա անձնական մարզիչն է, հուզմունքից չէր կարողանում խոսել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ անչափ հուզված է քաղաքի բնակիչների դիմավորելու ձևից: «Չեմ կարող բառերով արտահայտել, թե ինչ եմ զգում», -ասաց Գևորգ Ալեքսանյանը:

Երկար ժամանակ գյումրեցիները չէին թողնում, որ Արթուրը հեռանա, լուսանկարվում էին նրա հետ, կանգնեցնում, գրկում, փաթաթվում էին: Իսկ համեստ չեմպիոնը ոչ մեկին չէր մերժում, կանգնում ու բոլորի բարեմաղթանքները հատ-հատ լսում էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ Հարությունյան says:

    Բայց բալասանյանը ինչ կապ ունի չեմպիոն տալու հետ? չեմպիոն տվել է Արթուրի հայրը՝նրա մարզիչը, իսկ բալասանյանը Հրանտ Բագրատյանի ասած բախտիկյանն է, որ ով ինչ անի, իրան է վերագրում, բա մինչև քաղաքապետ նշանակվելդ , որպես դեպուտատ ինչու հրապարակային չէիր հպարտանում?դե լավ , դրա մասին հաջորդ դասին, բայց, իհարկել,Արթուրի ու Լևոն Ջուլֆալակյանի մարզական սխրանքը հայրենանվեր գործ է, բայց հեչ մի ղեկավար իրան լավ չզգա իրանց սխրանքի ստվերում

  2. ԱՐԹՈՒՐ says:

    Միանգամայն համամիտ եմ Համլետի հետ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930