Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Sabah». Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների «նոր փուլ»-ի անհրաժեշտության մասին. Panorama.am

Սեպտեմբեր 15,2014 14:56

Թուրքիայի Եվրոպական միության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլկան Բոզկիրը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ բոլորը պետք է ապրեն միասին` հետևում թողնելով անցյալում կատարվածը: Այս մասին հաղորդում է թուրքական «Daily Sabah» պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ` նախարարը հայ-թուրքական հարաբերությունների նոր մակարդակի անհրաժեշտության մասին խոսել է Լիսաբոն կատարելիք այցից առաջ: Կարևորելով, արդեն նախագահ Էրդողանի կողմից այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին ուղղված ցավակցական նամակը, նախարարը նշել է. «Այդ նամակով մենք ցույց տվեցինք, որ մենք ցավալի իրադարձություններից հետո նոր մաքուր էջից ենք սկսում և խաղաղության ձեռք մեկնեցինք: Եթե (մեր) գործընկերը ընդունում է այդ ձեռքը, ապա մենք կարող ենք նոր էջ բացել: Անհնար է աշխարհի ապագան կառուցել` ատելությամբ և միմյանց սպանելով»:

Ըստ պարբերականի` նախարարը հույս է հայտնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասով` շեշտելով այդ հարցում բոլոր կողմերի համար հանդուրժողականության կարևորությունը:

Նյութի մանրամասները կարդացեք Panorama.am -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930