Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել Եվրամիության հետ երկրի ասոցացման համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Այդ մասին այսօր հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Հիշեցնենք՝ Եվրամիությունը և Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը այս տարվա մարտի 21-ին՝ հետաձգելով տնտեսական մասի ստորագրումը մինչև Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունը: Նախագահ ընտրվելուց հետո Պետրո Պորոշենկոն հունիսի 27-ին ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը ամբողջ ծավալով:
Արման Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում