Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի տեսչության պետը՝ «ազիզի» ու «ախպեր ջանի» մասին. «Միշտ չէ, որ օրենքը կարողանում է լեզվին պաշտպան կանգնել»

Սեպտեմբեր 15,2014 14:10

Օրերս բրենդինգի փորձագետ Տիգրան Բալոյանը կարծիք էր հայտնել, թե Լեզվի պետական տեսչությունը թույլ է տալիս ֆիլմերում եւ սերիալներում «յանի», «ազիզ», «ախպեր ջան» ժարգոնային բառեր օգտագործել, իսկ գովազդում թեթեւ շեղումներն արգելում են: «Եթե ուզում են լեզուն պահպանել, մինչեւ գովազդն այնքա՜ն բան կա: Լեզվի տեսչությունն իր մոտեցումներում միակողմանի է»,-ասել էր Բալոյանը:

Այս առնչությամբ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն Aravot.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ շեղումներ առկա են ե՛ւ գովազդներում, ե՛ւ ֆիլմերում, ու խոսքը թույլ տալ-չտալուն չի վերաբերում: «Մենք պարզապես հսկում ենք: Խնդիրն այն է, որ ֆիլմերում հանդիպող շեղումների դեպքում օրենսդրական առումով ոչինչ չենք կարող անել, որովհետեւ անկատար է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, քանի որ օրենքով պատասխանատվությունը սահմանված է, պատասխանատվության չափը՝ ոչ: Իսկ գովազդների դեպքում կարող ենք գոնե որոշակիորեն ազդել»,-ասաց նա:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ հայտնի գովազդներում հնչող «սնիկերսիր» եւ «ֆուտբոլվենք» ոչ հայերեն բառերին: Պարոն Երիցյանն ասաց, որ տեղյակ են ու համապատասխան նամակ են ուղարկել հասցեատերերին: «Դրանք իրենք բացատրում են որպես համաշխարհային գովազդային բառախաղ, ասում են, որ բոլոր երկրներում նման արտահայտություն կա: Մենք, միեւնույն է, զգուշացրել ենք, որ դա չի համապատասխանում հայերենի քերականական, լեզվաբանական եւ այլ կանոններին: Ցավոք, այստեղ էլ չենք կարող 100 տոկոսով ապացուցել, որ դա լեզվական խախտում է, քանի որ ակնհայտ որեւէ բան պետք է լինի, որ խախտում համարվի: Միշտ չէ, որ օրենքը հստակ է եւ ուղղակի, միշտ չէ, որ այն կարողանում է լեզվին պաշտպան կանգնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ www.armenianow.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930