Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոն գալու կարոտը, անհրաժեշտությունը կա, հնարավորությունը չկա»

Սեպտեմբեր 15,2014 13:54

Եթե նախկինում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ամսական 25-26 ներկայացում էր ունենում, ապա այժմ այդ թիվն էականորեն կրճատվել է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն ասում է, որ այժմ, եթե ամիսը խաղում են 7-8 երեկոյան ներկայացում, դա արդեն մեծ ցուցանիշ է, եւ ոչ միայն այս թատրոնի համար:

«Թատրոնն ունի հանդիսատեսի պակաս, ընդհանրապես, քաղաքը բնակչության պակաս ունի, սա, իհարկե, հայաստանյան խնդիր է, միայն Վանաձորի խնդիրը չէ: Մենք առաջ ամիսը խաղում էինք 25-26 ներկայացում, հիմա եթե ամիսը խաղում ենք 7-8 երեկոյան ներկայացում, դա արդեն մեծ ցուցանիշ է եւ ոչ միայն այս թատրոնում: Հայ թատրոնը այսօր հանդիսատեսի խնդիր ունի, ոչ միայն Վանաձորը»:

Պատճառն, ըստ Վահե Շահվերդյանի, քաղաքացիների սոցիալական ծանր վիճակն է. մարդիկ գումար չունեն` թատրոն հաճախելու համար:

«Հատկապես վանաձորցին ուզում է թատրոն գնալ, հնարավորություն չունի: Բոլորն ասում են` ախ, երանի այն ժամանակները, երբ մենք գնում էինք տուն, մեր զգեստները փոխում ու գալիս էինք թատրոն: Այն հարցին` ինչու հիմա չեք գալիս` ասում են` ոնց գանք, տուն ենք պահում, շատ դժվարությամբ ենք այդ տունը պահում: Նույնիսկ այդ 800 կամ 1000 դրամը կան ընտանիքներ եւ մեծամասնությունը, նրանց համար դա խնդիր է, եթե ընտանիքից գոնե երկուսը պիտի գա թատրոն, դա նրանց համար արդեն ֆինանսական խնդիր է: Մենք շատ հաճախ կարողանում ենք գումար հայթայթել, եւ այդ գումարի հաշվին հրավիրատոմսեր տալ ժողովրդին, եւ դուք տեսեք` նրանք ինչ ագահությամբ են այդ հրավիրատոմսերը վերցնում, կա այդ կարոտը, անհրաժեշտությունը կա, հնարավորությունը չկա»,-եզրափակում է Վահե Շահվերդյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գևորգ says:

    Բայց նախ ասեք, թե ինչ բերեցիք էդ թատրոնի գլուխը: Ինչ բերեցիք Վրույր Հարությունյանի գլուխը, Օսիկ Մեսրոպյանի գլուխը, Սոֆյա Սողոմոնյանի և շատ շատերի: Չի կարելի եսասեր լինել:

  2. Մարտիրոսյան says:

    Նորություն չասվեց: Աննպատակ հոդված էր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930