Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակայնության ամենամյա ռեյտինգը

Սեպտեմբեր 15,2014 14:30

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրել է Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսը, որով առաջին անգամ Հայաստանում գնահատվել է պետական կառավարման մարմինների հրապարակայնության եւ թափանցիկության մակարդակը։ Մշակված հիսունից ավելի չափանիշների հիման վրա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներն այսուհետ ամեն տարի իրականացնելու են պետական կառավարման մարմինների գնահատում՝ կազմելով դրանց հրապարակայնության ամենամյա ռեյտինգը։ Այս տարի գնահատվել է պետական կառավարման 37 մարմին՝ բոլոր նախարարությունները, մարզպետարանները եւ կառավարությանն առընթեր մարմինները։

Այս տարի լավագուն հնգյակում հայտնվել են Արմավիրի մարզպետարանը՝ 80 բալով, արդարադատության նախարարությունը՝ 78 բալով, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարանները՝ 77-ական բալերով եւ տարածքային կառավարման նախարարությունը՝ 76 բալով։ Սանդղակում վատագույն արդյունքը գրանցել են Ազգային անվտանգության ծառայությունը՝ 31.5 բալով, ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն՝ 37.5 բալով, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ 41 բալով, սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները՝ 41.5 բալով։
Այս տարի գնահատվել են նաեւ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը եւ նախագահի աշխատակազմը։ Երեք մարմիններն էլ թեեւ տնօրինում են հարուստ ու բազմազան ռեսուրսներ, այնուամենայնիվ, գրանցել են բավականին ցածր ցուցանիշներ՝ համապատասխանաբար՝ 55.5, 45.5, 47.5 բալ։

ԻԱԿ-ի մշակած գնահատման չափանիշները բաժանվում են երեք հիմնական խմբի: Առաջին՝ «Տեղեկատվության ազատության իրավունք» բաժնում ներառված են հարցեր, որոնց միջոցով գնահատվում է, թե ինչպես է տեղեկատվություն տնօրինողն (այսուհետ՝ ՏՏ) իրականացնում ՏԱ հարցումների հիման վրա մարդուն տեղեկություն տրամադրելու իր պարտականությունը: Ինդեքսի 2-րդ բաժինը ներառում է հարցեր, որոնք վերաբերում են ՏՏ-ի կողմից տեղեկատվության ազատության, հրապարակայնության եւ մատչելիության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովմանը: Պետության նախաձեռնողականությունը հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման հարցում կարեւորելով` այս բաժինը ներառում է չափանիշների ամենամեծ խումբը եւ, հետեւաբար, ապահովում ամենաշատ միավորները: 3-րդ բաժինը գնահատում է տեղեկատվություն տնօրինողի ռեսուրսների պատշաճությունը չափանիշների երկու հիմնական խմբով` ունի՞, արդյոք, ՏՏ-ն բավարար մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ, կրթված, վերապատրաստված աշխատակիցներ, եւ որքանո՞վ է ՏՏ-ն օգտագործում հրապարակայնության ապահովման տարբեր գործիքներ:

www.foi.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930