Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվողը պտուղների գործով մեղադրանքներ են առաջադրվել «Առողջապահության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեք օրվա ընթացքում Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերվել էին ներարգանդային փուլում գտնվողը 2 պտուղ. մեկը՝ ինֆեկցիոն բաժանմունքի մոտ, երկրորդը՝ դիահերձարանին հարող տարածքում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել էին Ոստիկանության լրատվության բաժնից` տեղեկացնելով, որ հարուցվել են քրեական գործեր եւ միացվել մեկ վարույթում:
Քննության ընթացքում հայտնաբերվել են այլ պտուղներ եւս: Պարզվում է` «Առողջապահության զարգացման կենտրոնը» պարզապես չի ոչնչացրել կենսաբանական թափոնները: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը մի շարք բժշկական կենտրոններից ընդունել է կենսաբանական թափոններ, սակայն, խախտելով սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի պահանջները, չի տեղափոխել և վնասազերծել ընկերության տարածքում լցված բժշկական վարակիչ թափոնները:
Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ դեպքի վայրի զննությամբ ընկերության վարձակալած տարածքում և դրան հարակից տարածքից հայտնաբերվել են այլ թափոններ ևս, մասնավորապես ակնհայտ կազմավորման փուլում գտնվող երեխայի 7 դի:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում