«Ի՞նչն է բացահայտված… տասը սպանություններից որևէ մեկը բացահայտվա՞ծ է: Տարիուկես Նիկոյանը քթներիցս բռնած ֆռռացրեց, հանձնաժողով էր, ինչ էր, լուրջ կարևոր դեմքերով կանչում մեզ նայում էին, հանդիպում էինք ԵՄ ներկայացուցիչներին, բայց վեց տարի է՝ ո՞վ և ի՞նչ է արել…»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Քննչական միասնական նորաստեղծ կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, որ մարտի 1-ի բոլոր բացահայտումներն իրականացված են, ասաց 2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Աղվան Հովսեփյանը քաջատեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել մարտի մեկին, և հիմա ինչ բացահայտեն, երբ ամեն ինչ պարզ է: Նա վստահ է, որ Մարտի մեկի գործը, կբացահայտվի հիսուն տարի հետո, երբ ինքն այլևս կենդանի չի լինի:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն մտքին, որ, կախված հանգամանքներից, հնարավոր է՝ վերադառնա քաղաքականություն, Ռուզաննա Հարությունյանը հակադարձեց. «Ղալաթ ա արել Ռոբերտ Քոչարյանը, որ ակտիվացել է, նա դեռ թող գա մեզ պատասխան տա, հետո նոր ակտվիանա»,- լաց լինելով նշեց Տիգրան Աբգարյանի մայրը՝ հավելելով, որ ԱԺ-ում կանանցից մեկը եթե կանգնի և ասի՝ զզվացրիք ձեր մարտի մեկով, ի՞նչ եք ուզում, էլ ումից ինչ եք ուզում:
«Էդ գործը ոչ էլ կբացահայտվի, ես ոչ մի սպասում չունեմ, կամ կբացահայտվի այն ժամանակ, երբ կենդանի չեմ լինի, հիսուն տարի հետո»,- ասաց Ռուզաննա Հարությունյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Կրկնեմ, որ եթե սերժը, ռոբը, աղվանն ու նրանց նմաններն են հայերը, ապա օր առաջ է պետք լուծել հայոց հարցը բարձր մակարդակով, որովհետև հայը անզոր է իր չարիքի դեմ: