Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրին` խավարի մեջ

Սեպտեմբեր 14,2014 22:55

Այսօր ժամը 18.50-ին սահմաններում մոտ մեկ ժամ տևողությամբ հոսանքազրկվեց ողջ Գյումրին`խուճապի մատնելով բնակիչներին: Պատճառը ամենայն հավանականությամբ անսպասելի ուժեղ քամին ու տեղացող հորդառատ անձրևն է, որին, փաստորեն, պատրաստ չեն մեր էներգամատակարարները: Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը զուգընթաց, գնալով վատթարել է Գյումրու էլեկտրամատակարարումը:

Aravot.am-ը անընդմեջ բողոքներ է լսում Գյումրու տարբեր թաղերի բնակիչներից այն մասին, որ հոսանքի տատանումներից փչացել է տան տեխնիկան`սառնարանը, համակարգիչը, էլ չենք խոսում այն մասին, որ հոսանքազրկումների պատճառով անընդմեջ խափանվում է Aravot.am-ի աշխատանքները Գյումրիում:

Գյումրու այսօրվա հոսանքազրկումը, միգուցե այդքան չզայրացներ բնակիչներին, եթե երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ չկտրվեր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Գյումրի 2 ենթակայանի» ժապավենը, որի վերանորոգման համար մեր կառավարությունը Գերմանիայի զարգացման վարկերի KFW բանկից 14.6 միլիոն վարկ է վերցրել: Իսկ ենթակայանը տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն. երեկ պատասխանատուները իրենց հարցազրույցներում հպարտորեն խոսում էին հարևան Վրաստանին, անգամ Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու մասին: Մասնավորապես նշում էին, որ տեխնիկապես այլևս պատրաստ են տարածաշրջանին էլեկտրաէներգիա մատակարարելու. հարց է առաջանում` իսկ Գյումրին այս տարածաշրջանի մեջ չի մտնո՞ւմ…

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930