Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրավիրատոմս «փրկության» համար

Սեպտեմբեր 14,2014 22:20

hinncroppedՍեպտեմբերի 13-ին ժամը 16:00-ից մինչ ուշ երեկո հայկական և օտարերկրյա պետհամարանիշներով տասնյակից ավելի մեքենաներ կայանել էին Թբիլիսյան խճուղու ողջ երկարությամբ`  իսրայելցի ավետարանիչ Բեննի Հիննին հանդիպելու ակնկալիքով: «Crossnews.am» կայքից տեղեկացանք, որ հոգևոր հովիվը կամ, ինչպես մի վրացի անվանեց, «Հիսուսի ընկերը»,երկու օր շարունակ քարոզչություն է իրականացնելու «Կյանքի Խոսք» եկեղեցում: Համաժողովին մասնակցությունը հրավիրատոմսով է:

Բակում հավաքված մարդիկ` երիտասարդներ, հաշմանդամներ, գիտական աշխարհի ներկայացուցիչներ,  իրար հրմշտելով, փորձում էին հնարավորինս շուտ ներս մտնել եկեղեցի: «Այնքան մարդ է մղկտում, որ չունի այդ թղթի կտորը», – ասաց  մի կին: Նրա խոսքով՝ քարոզիչն Աստծուց հայտնություն է ստացել Հայաստան ժամանելու, և Աստված այսօր նրա միջոցով է գործում: Զուգահեռներ անցկացնելով Հայ Առաքելական եկեղեցու գործունեության հետ` վերջինս քննադատեց սրբապատկերներն ու  խաչքարերը համբուրելու սովորությունը` նշելով, որ իրական հրաշագործությունների  է ականատես եղել. թեինչպես է կաղ երեխայի ոտքը մի քանի սմ-ով երկարում, թմրամոլը` կախվածությունից ազատվում:

Վերջին շրջանում Բեննի Հիննի շրջագայությունների և հրաշագործություններիմասին հավաստի տեղեկություններ փորձեցինք ստանալ ամերիկյան լրատվամիջոցներից: «Սի-Էն-Էն»  հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում կինոռեժիսոր Էնթոնի Թոմասը, ով հետևում է քարոզչի  գործունեությանը,  փաստում  է, որ իր դիտարկումների արդյունքում որևէ հրաշք չի գրանցվել:  Մեկ այլ լրատվամիջոցից տեղեկանում ենք, որ ավետարանիչը  մարդկանց կոչ է անում  գումար նվիրաբերել իր գործին, որպեսզի հետագայում  «Աստված իրենց պարգևատրի»:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930