Ֆելիքս Հայրապետյանը կարծում է, որ գաղափարները չարժեն, որ դպրոցահասակ տղային տարօրինակ եւ սարսափելի տարիներով դատապարտեն:
«Այսօրվա երթի իմաստն այն էր, որ հարկավոր է նորմալ, մի քիչ կշռադատված մոտեցում ունենալ ամեն ինչին», – այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանի համադասարանցիների կազմակերպած երթին , հայտարարեց «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանին» նախաձեռնության անդամ Ֆելիքս Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, դատախազ Գեւորգյանը միջնորդել էր Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Ֆելիքս Հայրապետյանի խոսքերով՝ Շանթ Հարությունյանն այնպիսինը չէ, որ որդու միջոցով կարողանան ազդել նրա վրա. «Բոլոր քաղբանտարկյալները պայքարում են իրենց գաղափարների համար: Կարծում եմ, որ այդ գաղափարները չարժեն, որ դպրոցահասակ տղայի համար տարօրինակ եւ սարսափելի տարիներ որոշեն: Չպետք է անչափահասին նման փորձաշրջանի առջեւ կանգնեցնել, նա դեռ իր առջեւ ունի ապրելու, արարելու, ուսում ստանալու մեծ ժամանակահատված»:
Կարդացեք նաև
Ակտիվիստ Վրեժ Զատիկյանը հավելեց, որ դա միայն մանկապղծություն չէ, այլ նաեւ սերնդապղծություն է, քանի որ երեխաներին ցույց են տալիս, որ պետք չէ լինել արժանապատիվ: Նրա խոսքերով՝ եթե բռնության մոնոպոլիան տրված է իշխանությանը, ապա դա բռնապետությունը. «Մենք չենք ուզում բռնապետություն, եթե մենք վանկարկում ենք «Ազատ, անկախ Հայաստան», դա նշանակում է հակառակը՝ մենք ուզում ենք ազատ, անկախ ոստիկան, ազատ, անկախ ոստիկան, որ ո՛չ ոստիկանը, ո՛չ քաղաքացին իրավունք չունենա մյուսի դեմ բռնություն կատարել: Եթե մեկի հոր դեմ բռնություն են կատարում, եւ երեխան գոռգռում է՝ մի՛ արեք, մի՛ արեք, ինքը ոչ մի բան չի կարող անել, ինքը կարող է բռնությամբ իր հորը ազատել»
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Սերժ, նույնիսկ եթե ապրում եմ ֆաշիզմը մոխրացած տեսնելու համար, սե ծուխ ու կարմիր կրակ տեսնելու համար, հավատում դժոխքի այրվելուն, երեխայի քթից հոսող արյուն չեմ ուզում, երեխայի սրտում ցավ, քո գենակիրներին չհաշված:Ես քեզանից բարի եմ: