Շահեն Հարությունյանը համարում է՝ եթե մարդ պայքարում է, պետք է պատրաստ լինի ամեն ինչի
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանի համադասարանցիների կազմակերպած «Ազատություն Շահեն Հարությունյանին» խորագրով երթին ներկա էր նաեւ ինքը՝ Շահեն Հարությունյանը:
Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ նոյեմբերի 5-ին պաշտպանել է հորը եւ իր արարքի համար չի զղջում: Շահեն Հարությունյանը համարում է՝ եթե մարդ պայքարում է, պետք է պատրաստ լինի ամեն ինչի, նույնիսկ` ազատազրկության: Իսկ հարցի լուծումն, ըստ նրա, ժողովրդի համախմբման մեջ է:
«Եթե նորից նման իրավիճակ ստեղծվի, ես նույն կերպ եմ վարվելու: Այս ամեն ինչը մի քանի նպատակ կարող է հետապնդել, նախ, որ հայ երեխաներին բարոյազրկեն, այսինքն՝ տեսնեն, որ Շահենին դատապարտում են 5 տարով նրա համար, որ պաշտպանել է հորը կռվի ժամանակ, մյուս անգամ կռիվ չի անի, մամային չի պաշտպանի, հայրենիքն էլ չի գնա պաշտպանի»,-ասաց Շահենը:
Կարդացեք նաև
Նա վստահ է, որ այդ արարքով ցանկություն կա ստեղծել վախ ժողովրդի մեջ. «Խելո՛ք մնացեք, եթե անչափահասին դատում ենք, քեզ կդատենք ու կդատենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ