Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահենը եւ խուլիգանությունը իրարից շատ հեռու են». Շահեն Հարությունյանի համադասարանցիները դեմ են դատախազի միջնորդությանը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 14,2014 19:07

Շահեն Հարությունյանի համադասարանցիները համոզված են՝ նրա արարքի մեջ վատ բան չկա:

shahenshahen2Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազատության հրապարակում մեկնարկեց «Ազատություն Շահեն Հարությունյանին խորագրով երթը: Երթին մասնակցում էին Շահեն Հարությունյանի համադասարանցիները եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են դատախազ Գեւորգյանի միջնորդությանը՝ դատապարտել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն 5 տարվա ազատազրկման:

shahen3shahen4shahen6Shahen5Շահեն Հարությունյանի համադասարանցիներն իրենց հետ ունեին «Ազատություն Շահեն Հարությունյանին», «Մենք դեմ ենք 15-ամյա Շահենի ազատազրկմանը» գրառմամբ պաստառներ: Նրա նախկին համադասարանցի Սոնա Ավանեսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ իրենք դեմ են դատախազի այդ միջնորդությանը. «Շահենը շատ լավ մարդ է, շատ ընկերասեր է, միշտ պատրաստ է բոլորիս օգնել: Մենք բոլորով շատ մոտ ենք եղել Շահենի հետ, շատ ուրախ, անմիջական մարդ է նա: Շահենը եւ խուլիգանությունը իրարից շատ հեռու են, ինքն ընդամենը պաշտպանել է իր հորը, որ յուրաքանչյուրս էլ նրա տեղը լինեինք, ես համոզված եմ, որ այդպես կվարվեինք: Նրա արարքի մեջ ոչ մի վատ բան, հաստատ, ոչ ոք չի կարող գտնել»:

Ի պաշտպանություն Շահեն Հարությունյանի նախաձեռնության անդամ Ֆելիքս Հայրապետյանը նշեց, որ բոլորն էլ դեմ են առաջարկվող պատժամիջոցին եւ բոլոր քաղբանտարկյալների համար առաջարկված պատժամիջոցները ծիծաղելի են. «Եթե խուլիգանության տարբեր հոդվածներ են առաջարկել քաղբանտարկյալներին, ես ասեմ, որ այդպիսի մարդկանց առաջարկել այդպիսի մեղադրանք ուղղակի ծիծաղելի է, եւ ցանկացած երկրում դա կարող է որպես հումորի առարկա քննարկվել, բայց մենք լուրջ երկրում ենք ապրում եւ լուրջ հարցեր ենք քննարկում դատարանում: Առաջարկված տարիները, փաստորեն, ծիծաղի առարկա են, եւ եթե չբողոքենք յուրաքանչյուրը կարող է այդ 7,5-8 տարին նստել, էլ չեմ ասում Շահենին նրանք կկործանեն, ե՛ւ նրա պատանեկությունը, ե՛ւ նրա երիտասարդությունը, ե՛ւ նրա ապագան»:

Չնայած ոչ աշխատանքային օրվան՝ երթի մասնակիցները՝ Շանթ Հարությունյանի նկարը պարզած, բղավելով «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ, Հայաստան» Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք, որտեղից էլ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենք:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պայքարեք՝ Շահենի համադասարանցիներ։ Շուտով կգա այն ժ.կը երբ դուք հպարտ կքայլեք,՝ Ձեր կողմից կերտած, իսկական ազատ ու անկախ Հայաստանում։ Դուք վեհ գործ եք անում, լինելով Ձեր ընկերոջ կողքին, ով լավ երկիր կոռուցողն է ձեր հետ միասին։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930