Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա համալսարանի իրավասությունից  դուրս  հարց  է»

Սեպտեմբեր 14,2014 16:57

Լուրեր են շրջանառվում, որ Գորիսի պետական համալսարանում Սուրեն Խաչատրյանին (լուսանկարում)Սյունիքի մարզպետի պաշտոնին վերադարձնելու նպատակով ստորագրահավաք է սկսվել:

Լուրի հավաստիությունը  ստուգելու համար դիմեցինք համալսարանի  ռեկտոր Յուրա Սաֆարյանին: Նա ասաց. «Գորիսի պետական համալսարանը  նման ստորագրահավաք չի կազմակերպել: Կրթօջախը քաղաքական պայքարի տեղ չէ և նման գործերով չի զբաղվում: Դա նրա իրավասությունից դուրս հարց է: Համալսարանը գործում է իր իրավասությունների շրջանակում, զբաղվում է ուսանողների կրթությամբ, կրթության որակի բարձրացմամբ: Այժմ համալսարանը միջազգային  6  ծրագրերով     համագործակցում  է եվրոպական մի շարք երկրների առաջատար համալսարանների հետ, որի նպատակն է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում համալսարանի կրթական համակարգը համապատասխանեցնել եվրոպական կրթական համակարգերին, կատարել ուսանողների փոխանակումներ: Փոխանակման ծրագրերով այս պահին համալսարանից 10 ուսանողներ սովորում են Անգլիայի, Սերբիայի, Վրաստանի առաջատար համալսարաններում»:

Ալվարդ Մեսրոպյան

Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Goris says:

    Վայ, փչան Թոդորոս, նա ալի է ասում, դու վալի ես ասում: Ինչ կապ ունի սրա պատասխանը Ալվարդի հարցի հետ: Սաֆարովը առիթը բաց չի թողնում համալսարանի չեղած ձեռքբերումները ներկայացնելու: Խեղճ մարդ, փրփուրներից ես բռնում, ախր վերջդ եկել է, հերիք է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930