Հայաստանցի 71 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Վարշամ Բորանյանը Տաշքենդում հետ չի մնում իր տիտղոսակիր թիմակցից:
Արթուր Ալեքսանյանի պես նա մեկնարկային գոտեմարտից հետո եւս երկու հաղթանակ է տոնել՝ մրցագորգի տեր, ուզբեկ Դիլշոդժոն Տուրդիեւի եւ ղազախ Դեմեու Ժարդաեւի նկատմամբ եւ մտել ե կիսաեզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը թուրք Յունուս Օզելն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ