Հայաստանցի 59 կգ քաշային ըմբիշ Ռոման Ամոյանը Տաշքենդում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովին:
Ամենեւին էլ չնսեմացնելով ռուս ըմբիշի որակական հատկանիշները՝ հարկ է նշել, որ մրցավարությունը այս էլ որերորդ անգամ չգիտես ինչի Ռոմանին «նեղեց»՝ հաղթանակը նվիրելով մրցակցին: Aravot.am-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեցին մեր մասնագետները:
Թե այս անգամ ի՞նչը կարող էր մրցավարներին դրդել Ամոյանին պատժելու, կարելի է ենթադրել: Ազատ ըմբշամարտում փայլուն հանդես եկած Ռուսաստանի հավաքականի ֆոնի վրա, որը Տաշքենդում նվաճեց 5 ոսկի եւ 1 բրոնզ, այդ երկրի հունահռոմեական ոճի հավաքականն աշխարհի առաջնությունում տապալվել է եւ այս պահի դրությամբ ունի ընդամենը մեկական արծաթ եւ բրոնզ: Հեղինակությունը փրկելու համար օդի պես ոսկի է անհրաժեշտ, որի համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Ասենք, պետք է գտնել համապատասխան քաշային կարգ: Այնպես որ, թող զարմանալի չի լինի, եթե Ռուսաստանն այսօր ոսկի նվաճի հենց 59 կգ քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև