Տաշքենդում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ օրը Հայաստանը ներկայացնում են Ռոման Ամոյանը՝ 59 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանը՝ 71կգ, եւ Արթուր Ալեքսանյանը՝ 98կգ:
Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ մտավ Արթուր Ալեքսանյանը, որն առանց որեւէ դժվարության, ուժերը խնայելով, 4 րոպե 24 վայրկյանում պարտության մատնեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ