Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանա՞կ, թե՞ ազատամարտիկների խումբ

Սեպտեմբեր 14,2014 09:36

Գիտեմ, որ շատերին իմ գրածը դուր չի գա, բայց ես առաջարկում եմ կամաց-կամաց հրաժարվել «ազատամարտիկ» հասկացություններից: Այդ բառն ինձ հիշեցնում է 19-րդ դարի հայդուկային, ֆիդայական պայքարի մասին, որին, անշուշտ, մասնակցել են փառապանծ հերոսներ, սակայն այդ պայքարը ծավալվում էր պետության բացակայության պայմաններում:

Այդ բառը հիշեցնում է նաեւ 90-ականների ամենասկիզբը, երբ Երեւանի փողոցներում քայլում էին ԱԿՄ-ով զինված մորուքավորներ, կանգնեցնում էին մեքենաները եւ  տանում էին դրանք անհայտ ուղղությամբ: Հայաստանի նոր իշխանությունը, ի պատիվ իրեն, արագորեն կարողացավ այդ մարդկանց կարգի հրավիրել: 1992 թվականի հունվարի 28-ը համարվում է Հայկական բանակի, եւ ոչ թե ազատամարտիկների շարժման հիմնադրման օրը: Վազգեն Սարգսյանը ոչ թե ֆիդայապետ էր, հայդուկապետ, խմբապետ կամ ազատամարտիկների պետ, այլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Եվ բոլոր նրանք էլ, ովքեր ԲԱՆԱԿԻ կազմավորումից հետո թեկուզ կամավոր, գնացել են ռազմաճակատ, նրանք ընդգրկված էին բանակի ստորաբաժանումներում: Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան շփման գծերում այսօր քաջաբար կռվում են ոչ թե ազատամարտիկները, այլ Հայաստանի եւ ԼՂՀ-ի բանակների զինվորները:

Մեծ հայրենական պատերազմի մասնակիցները նույնպես կռվում էին մեր ընդհանուր երկիրը եւ ամբողջ աշխարհը ֆաշիզմից ազատելու համար, բայց նրանց ոչ ոք ազատամարտիկ չի անվանում: Փառք ու պատիվ մեր Հայրենիքը տարբեր ժամանակներում պաշտպանած բոլոր հերոսներին՝ նրանք պատերազմի վետերաններ են, ոչ թե ազատամարտիկներ: Հրաժարվենք հայդուկային բառապաշարից՝ այն իր մեջ հնացած, ոչ պետական մտածողության տարրեր է պարունակում:

Կա նաեւ երկրապահ հասկացողությունը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Garegin says:

    Միանշանակ համակարծիք եմ: Ազատամարտի ջոկատները տարրերային ձևով սկսեցին ձևավորվել այն ժամանակ, երբ հինը քանդվում, նորը դեռ էր ձևավորվում, սակայն մեր նորանկախ պետության հենց ձևավորման հետ համահունչ ստեղծվեց նաև մեր բանակը, որը հետագայում փառահեղ ճանապարհ անցավ ու այսօր էլ կերտում է իր պատմությունը: Ազատամարտիկներ, ԵԿՄ, երդվյալ ազտամարտիկներ և այլն, թող ներեն ինձ, սակայն այսօր սրանց բոլորի շահարկումների տակ պարզապես քաղաքականություն կա, ոչ պետության շահերից բխող, այլ այդ կառույցների ղեկավարների ունեղվածքը պահելու, քաղաքական դաշտում լողալու, կերակրամանին մոտ կանգնելու և մի շարք այլ իրավիճակների համար: Տեսեք ովքեր են թվարկված կառույցների ղեկավարները, ինչ ունեցվածք են դիզել, ինչպիսի վարքագիծ են դրսևորում և ինչպես են վերաբերվում ազատամարտի այն բազնաթիվ անանում հերոսներին, ովքեր իրենց հացի խնդիրը նույնիսկ չեն կարողանում լուծել: Ի դեպ այս ամենին նպաստում է նաև ԿԳ նախարարությունը: Ինչ կարող է տալ ԵԿՄ-ն ուսանողներին ու աշակերտներին, որ բանակը չի կարողանում տալ, պարզապես ոչինչ, այսօրված սպաների միայն կրթական մակարդակը բավարար է, որպեսզի այդ անհեթեթությունից հրաժարվեն: Միգուցե բանակում չծառայած նախարարին շատ բան կարող են տալ, սակայն ոչ ուսանողներին: Ազատամարտի ջոկատների ստեղծումը ժամանակին պատմական պահանջ եր և պետք է այդ պատմության հետ էլ պատմության գիրկն անցնի, տեղը զիջելով իր գործառույթները հստակ իրականացնող բանակին, իսկ պետությունն էլ ոչ թե ամեն տարի նույն մարդկանց մեդարներ ու այլ նյութական միջոցներ շնորհի, այլ աշխատի մարտական գործողությունների մասնակիցներին նկատմամբ համեմատաբար օբյեկտիվ մոտեցում ցուցաբերի:

  2. Arminius says:

    Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի տարածքները Մեր Հայրենիքի փոքր մասն է, իսկ մեր բանակի լիազորությունները, որ պես ՀՀ պետության ինստւտուտի իրավաչափ կարող են լինել միայն ՀՀ-ի տարածքում: Ես չեմ կիսում այն միտքը, որ մեր ազգի պաշտպանությունը պետք է սահմանափակվի միայն մեր ներկայիս սահմաններում: Դժվար օրերին մեր ազգը ցույց է տվել, որ գրեթե յուրաքանչյուր հայ՝ ազատամարտիկ է բառւս բուն իմաստով, թե՝ մարտական ճակատում, թե՝ թիկունքում: Չնայած, եղել են և բազմաթիվ դասալիքներ և այսպես կոչված <>, ովքեր այսօր փորձում են նույնացնել 90-նների մեր հերոսներին Երևանի փողոցներում թափառող ավազակների հետ: Չե որ ներկայիս երւտասարդ սերունդն անձամբ չի կարող հիշել այդ օրերը: Նման հրապարակումները խաթարում են այդ երւտասարդների աշխարհահայացքներն ու միտված են թուլացներ մեր հասարակության զգոնությունն ու պատրաստակամությունը՝ հարկ լինելու դեպքում ազգովի պաշտպանել Երկիրը: Ըստ հրապարակման՝ քանի որ կա բանակ, մենք մնացածներս այլևս պաշտպանվելու խնդիր չունենք և պետք է անջատ ապրենք և յուրաքանչյուրս զբաղվենք մեր բոստանը փորելով:

  3. Hay Mard says:

    Պրն. Աբրահամյան, ինչպես նաև այլ լրագրողներ ու լրագրողուհիներ, նախքան ՀՀ ԶՈՒ-ի մասին որևէ բան գրելը գնացեք առնվազն 1 շաբաթ ապրեք որևէ զորամասում ու կտեսնեք, թե բանակի իրական դեմքը որնէ, թե չէ ,,մեր բանակը ուժեղ է,,, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մերն է,,, ,,տեսաք օգոստոսին ինչ օրը գցեցինք ադրբեջանցիքին,, և նման արտահայտությունները ՀՀ ԶՈՒ-ում ծառայած ժամկետային զինծառայողների մոտ ծիծաղ է առաջացնում: Հասկանալի է, որ պետք է ,, կա՛մ գրել լավը, կա՛մ չգրել որևէ բան,, կարգախոսով առաջնորդվեք, բայց այդպես մինչև ո՞ւր: Ձեզ էլ թվում է, թե պատերազմի դեպքում ՀՀ ԶՈՒ-ն իվիճակի է լինելու պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականություննու ՀՀ Սահմանադրական կարգը, բայց, ցավոք, սխալվում եք: Էլի պաշտպանության դժվարին գործը մնալու է ազատամարտիկների ուսերին, այն տղաների, ովքեր իրենց կյանքն են զոհելու և որոնց ընտանիքի անդամները հետագայում սովցած ու նվաստացած են ապրելու, այն տղաների, որոնք հաշմանդամ են դառնալու, բայց պետությունը գումար չի տալու, որ գոնե ,,պռոտեղ,, դնեն, այն տղաների, որոնք պատերազմից հետո չեն համալրելու երկրապահ կոչված միությունների շարքերը ու չեն ստանալու իրենց հասանելիքը, փոխարենը այդ միությունները կլցվեն հազարավոր ասֆալտի ֆիդայիններով: Այնպես որ պետք չէ ազատամարտիկներին շփոթել Երևանում մեքենաներ փախցնող մորուքավոր տականքի հետ, պետք չէ Մանվել Գրիգորյանին ու իր նմաններին դասել ազատամարտիկների հետ, պետք չի շաբաթը 5 օր գրել ինչ-որ քածի կրծքերի մասին, բայց տարվա մեջ Մոնթե Մելքոնյանի կամ Լեոնիդ Ազգալդյանի մասին գրեկ ընդամենը 1 անգամ՝ նրանց ծննդյան օրը: Եթե իմ խոսքերը Ձեզ տհաճ են, ապա կարող եք չտեղադրել մեկնաբանությունների սյունյակում ու շարունակել Շմայսի փորի մեծության մասին գրել:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/09/14/496849/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    • Հրանտ Պապիկյան says:

      Հայ մարդ ես, թե ոչ՝ չգիտեմ,չգիտեմ նաև գոնե գիտե՞ս արդյոք, թե ՀԱՅ ՄԱՐԴ մեծ հաշվով ինչ է նշանակում: Բայց մի բան պարզ է, որ կամ բանակում չես ծառայել, կամ էլ այնտեղ քո այդպիսի նվնվոցներով արժանացել ես ինչ որ կարգավիճակի, որից այդպես վշտացած հիշողություններ ունես…
      Առաջին իսկ օրերից ազատամարտիկ եմ եղել: Այնուհետև բանակի կազմավորման հետ դարձել եմ ՀՀ ԶՈՒ սպա: Հիմքը բանակի դրել ենք մենք և Սովետական բանակի հայ սպաները: Մենք ընտիր բանակ ունենք, վերջին դեպքերը դա ապացուցեցին: Ես հպարտանում եմ մեր բանակով, մի քանի ամսից էլ տղայիս քեֆ ուրախությունով ճանապարհելու եմ ՏՂԱՄԱՐԴ դառնալու, այսինքն՝ հայոց բանակում ծառայելու:
      ՈՒղղակի մարդկանց մի տեսակ կա… ճիշտն ասած որ ասեմ կարող է գրածս չհամապատասխանի սայտի պահանջներին, համ էլ ասածիցս այդ տեսակը հո չի՞ փոխվելու…

  4. Լավատես says:

    Կանոնավոր բանակը՝ պետական կառույց է եւ առավել արդյունավետ, քան ժողովրդական կառույցները։ Դրա համար էլ պետություն պետք է։ Բայց այսօր մենք ձեւավորված ՝կանոնավոր՝ քաղաքացիական հասարակություն չունենք եւ այդ պայմաններում առավել արդյունավետ են քաղաքացիական ազատամարտիկների ջոկատները։

  5. Ընթերցող says:

    “Կա նաեւ երկրապահ հասկացողությունը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է:” Չէիք լուսավորի թե դա ինչ մի հասկացողություն է, որ այդքան խիստ տարբերվում է ազատամարտիկ հասկացողությունից և ձեր վերը նշված վերլուծությունը մենք, հանկարծ, չպետք է ոչ մի կերպ վերագրենք նաև երկրապահին: Ձեր վերջին նախադասությունն ավելի շատ հուշում է, որ դուք այս հոդվածով պարզապես կանգնում եք վերջերս կազմաորվող “ազատամարտիկների միության” և “երկրապահների միության” միջեև դրսեևորվող “հակամարտության” կողմերից մեկի կողքին:

    Հետաքրքիր է, ինչն է “երկրապահն ուրիշ է” շեշտադրուրդթյան պատճառը: “Մանվել, Մանվել, Մանվել …”: հա, հասկացա դա էր: Պապին իր հաշիվներն ունի:

    • Ruben says:

      Վազգեն Սարգսյանին անհրաժեշտ էր ունենալ իր սեփական բանակը: Եւ ստեղծեց «երկրապահ»:
      Պատերազմ էր, ով կռվել է պետության կողմից պետք է ճանաչվի պատերազմի մասնակից:
      Էլ ի՞նչ «Ազատամարտիկների միություն», «երկրապահների միություն»…

  6. ashot says:

    պարոն Աբրահամյան,դուք,լինելով իշխանության մաս այդ տարիներին,արդյո՚ք գոնե մեկ անգամ հարց տվել եք գերագույն գլխավոր հրամանատարին,թե ինչու՚ միայն 1992-ին ստեղծվեց պաշտպանության նախարարությունը,և հաստատ շատ լավ հիշում եք,թե թուրքերը երբ ստեղծեցին իրենց օմօնը և ի՚նչպիսի աղետ կլիներ,եթե մինչև 1992-ի առաջին եռամսյա զորահավաքը չլինեին կամավորական Ազատամարտիկները,և թե ինչքան անիմաստ զոհեր կլինեին,եթե նույն Ազատամարտիկները զորակոչիկների առջևից չգնային,այս ամենն իմանալու և հասկանալու համար մեծ խելք պետք չի,իսկ առաջին օրվանից կռված Պապիկյանին մի խորհուրդ-բանակի թերություններն ու բացերը մատնանշելը ամենևին չի նշանակում չսիրել մեր բանակն ու թերագնահատել այն,դա պետք է դրանք շտկելու և ավելի հզոր լինելու համար,և հետո,պետք չի նման մոտեցում քո կողքին կռված Ազատամարտիկների մասին,եթե կռվել ես,նման բան քեզ թույլ չպետք է տաիր,իսկ որդուդ բարի ու խաղաղ ծառայություն

    • Հրանտ Պապիկյան says:

      Աշոտ, ո՞ր գրածիս մեջ ազատամարտիկների նկատմամբ վատ վերաբերմունք տեսար, այ ընկեր…
      Դա նույնն է, որ ես վատ վերաբերվեմ ինքս ինձ ու իմ զինակից եղբայրներին: Ծիծաղելի է ուղղակի գրածդ: Ազատամարտիկները մեր պարծանքն են: Մեր հին տղերքով մենք էլ դիմեցինք ՊՆ՜ վերջին դեպքերի կապակցությամբ սահման մեկնելու համար, բայց մեզ շատ քաղաքավարի մերժեցին, նշելով որ բանակը լիովին վերահսկում է իրավիճակը: Սա շատ ուրախալի է, և տա աստված մենք այնպիսի բանակ ունենանք, որ կամավորական ջոկատների կարիքը այլևս չզգացվի: Օրինակ դուք լսե՞լ եք, որ Իսրայելում ֆիդայական ջոկատներ կռվեն բանակի կողքին, չնայած շատ երկար ժամանակ է, որ փաստացի պատերազմական վիճակում են:
      Իսկ բանակի թերությունները թող դիլետանտները և դիվանային հայրենասերները չքննարկեն: Դրանով զբաղվում են շատ լուրջ մարդիկ: Ես հսկայական տարբերություն եմ տեսնում այսօրվա բանակի և 92-ի նորածին բանակի մեջ: ԵՎ գնալով ավելի է լավանալու: Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել…

  7. Narek says:

    Վո՞ւյ. ինձ թվաց Առավոտի լրագրողներին է առաջարկում, այլ էլ ակնարկներով, այն էլ «խմբագրականում», ոչ թե աշխատանքի ժամանակ:

  8. Վարդան says:

    Հարգելի Արամ թույ տուր չհամաձայնվել, ինքս Ազատամարտիկ եմ եղել եմ բանակի կազմում մասնակցել եմ ՀՀ սահմանների եւ Արցախի մի շարք գյուղերի ազատագրմանը։ Դուք կրկնում եք իշխանությոնների լոզունգ արած բառերը։ Կարող եք մի քիչ ժամակ ծախսել և կարդալ իմ հոդվածներից մի քանիսը, որը պարզաբանում է ձեր ասած մեքենաների թալանով զբաղվող ,, ասֆալտի ֆիդայիններին,, Ազատամարտիկը կարելի էր անվանել մեկ այլ բառով ,,ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ,, որովհետև նրանք գնացին կամավորագրվելով իրենց գաղափարին, ազատ ակնախ, ու հզոր պետություն ունենալու երազանքով։ Իսկ ձեր ասած Հայկական Բանակը, կազմավորվեց Գաղափարի մարտիկների թափած արյան և ռուսաստանից եկած, հարբեցող ու պոռտաբույծ սպաների ու ենթասպանների ջանքերով, եթե կարելի է դա ջանք անվանել։ Սուտ կլինի ասել որ ազնիվ ու հայրենասպաներ չեն եղել, եղել են դրա համար խոնհարվում ենք նրանց մեծության առջև։ Հիշեցնեմ որ խաչատուրովներ ու Աստվածատուր պետրոսյանների ու գեներալ մանվելների շմայսների ներկայությունը այդ բանակում արդեն իսկ վերածում էր հայկական բանակը բանդայի։ Ազատամարտիկ բառի նշանակությունը դա որ նրանք ԿԱՄԱՎՈՐ ԱՐԴԱՐ ՄՂՈՒՄՈՎ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՋԱՀԸ ՁԵՌՔԻՆ ԵՆ ԳՆԱՑԵԼ ՊԱՏԵՐԱԶՄ, իսկ կան նաև ԵՌԱԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐՈՎ բերված մարդիկ, ԿԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԾՎԱՐԱԾ ՍՊԱՆԵՐԻ հսկա մի խոմբ, որոնք Երեւանում միայն թալանով էին զբաղված։ Կամավորագրված և զորակոչված մարդկանց մի բերեք մի հարթություն, քանի որ հաղթանակը եղել է ԿԱՄԱՎՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ շնորհիվ; Իսկ եթե ասեք թե պատերազմը եղել է

  9. Վարդան says:

    Երբ հարց է ծագում, որ Արցախի Բանակը Արցախյան պատերազմի ժամանակ հերոսություններ է գործել դա փաստ է, և դա հերքել ոչ մեկ չի կարող, սակայն չգիտես ինչու միշտ նշվում է Արցախի բանակ, ոչ թե Հայկական Կամավորական բանակ: Այս երկուսի միջեւ տարբերությունը շատ է, քանի որ պետք է հաշվի առնել իրական պատկերը պատերազմի ժամանակ: Բազմիցս գրել եմ ԱՍՖԱԼՏԻ ՓԻԴԱՅԻՆՆԵՐԻ ու Ազատամարտիկների տարբերությունների մասին: Այդ նույն իրավիճակը կրկնվում էր նաև Արցախում, հայրենանվեր տղաների անձնազոհությունը դասալիք տականքների կողմից յուրացվում էր տարբեր ձևերով: Այդպիսի մի դրվագի մասին հրապարակվեց վերջերս հայկական տեղեկատվական կայքերում` « Ռոբերտ Քոչարյանը Սասուն Միքայելյանին խնդրել է, որ գրվի նրա ջոկատի մեջ, բայց կռվին չմասնակցի » խորագրով: Պատերազմի ժամանակ շատ սրիկաներ և տականքներ օգտվեցին հնարավորությունից ու դարձան հերոսներ, իրականում նրանք իրենց կանանց փեշի տակից դուրս չէին գալիս: Սակայն պատերազմի դաշտում գտնվողների հաղթանակների փառքը այնքան մեծ էր, որ տարբեր լեգենդներ էին պատմում: Անգամ Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյն հայտարարել էր, « Որ եթե ունենա Արցախի Բանակի զինվորների պես հերոսներ, ապա ծնկի կբերի Ամերիկան » :

    https://surhandak.wordpress.com/2014/04/06/ո՞րն-էր-արցախի-բանակի-հզորությունը/

  10. Վարդան says:

    ղերք, գիտեք, որ ձեր կառուցած երկիրը սխալ էր, ինչու՞ ձեր, որովհետեւ ես այսպիսի երկիր չէի ուզում, բազմիցս անգամ ձեզ առաջարկել եմ, որպեսզի մաքրենք մեր միջի աղբը, որպեսզի կարողանանք կառուցել ամուր պետություն, բայց դուք չլսեցիք… Չլսեցիք, որովհետեւ մեր կողքին ծպտված« ընկերն » է, որը մեջներիցս ավելի բարձր ձայնով պիտի երգեր`

    Ելնենք սարերը, սարերը Սասնա,

    Ելնենք, որ Հայոց զորքը զորանա,

    Չէ տղերք, նա չէր ուզում, որ մեր զորքը զորանա, նա ուզում էր որպեսզի իրեն մարդատեղ դնենք, նա ուզում էր, որ մեր մեջ ծպտված իր գործերը առաջ տաներ: Սրա-նրա ետեւից բամբասելով ու ընկերոջ տակը քանդելով իր մաշկի մասին էր մտածում: Տղերք, մեր սխալը հենց այստեղ էր, որ կարողանաինք զանազանել կեղծավորին ու դավաճանին: Պիտի հասկանաինք, որ յուրայինի անվան տակ հազար մորթապաշտ տականք կար մեր կողքին… Գիտեք տղերք, թե երբ իմացա, որ սխալ է ամեն ինչ…

    https://surhandak.wordpress.com/2014/08/19/ազատամարտիկի-նամակը-ազատամարտիկնե/

  11. Վարդան says:

    Արամ Աբրահամյանի վերջերս փիլիսոփայական հանճարեղ մտքից ելնելով հիշեցի մի դեպք։ Արցախյան պատերազմի թեժ ժամանակներն էր` 1994- գարունը Մարտակերտի ճակատում կատաղի կռիվներից հետո վերադարձա տուն արդեն Օգոստոսի վերջն էր, պատերազմը վերջացել էր։ Շուրջ ինը ամիս առանց նամակի առանց որևե գրություն և լուր չունեի տանեցիներից, նույն էլ իրենք։ 1998-1994 թվականները միշտ սահմաններին կամ Արցախում մարտնչում էի իմ ընկերների կողքին։ Վերադարձա և հետաքրքիր մի բանի ականատես եղա, իմ դասընկերներից մեկին, Եռամսյա հավաքներով տարել էին Ղարաբաղ, նա այնքան համեստ ու ազնիվ տղա էր, զենքից ու պատերազմից շատ հեռու մարդ։ Նրան եռամսյա հավաքով բերում են ճակատ ու հենց երկրորդ օրը, բախտը բերում է ձեռքից վիրավորվում է։ Նրան տեղափոխում են Երեւանի հիվանդանոցներից մեկը, Փառք Աստծո արագ ապաքինվում է։ Ինու ես ասացի բախտը բերում է, քանի որ ականատես եմ եղել թե եռամսյա հավաքով բերված մարդիկ ադրբեջանական հրանոթի կրակի տակ կոտորվում։ Դա նրանց մեղքը չէր, ես իրավունք չունեմ մեղադրելու, ինչպես ասում են ,, պատերազմը թան չէ, ամեն մարդու բան չէ,,։ Համենայնդեպս իմ դասընկերը ապաքինվեց, այնպես ստացվեց, որ նրան բերեցին ու հավասարեցիրն ազատամարտիկին ; Հենց դասընկերս էր ծիծաղում ու կատակում, ասում էր Վարդան ջան դու էսքան տարի գնացիր կռիվ, ու ինձ իրենք տարան հաջորդ օրը դարձա ,, վիրավոր ազատամարտիկ ,,։ Նա չէր սխալվում , քանի որ այդպես շատերին էր ձեռնատու, քանի որ այդպես կոչված չակերտավոր հրամանատարները, պիտի տեղեկանքներ ու ,, մարտական ուղղիներ ,, ծախեին կամ նվիրեին իրենց հարևաններին, զոքանչներին ու բաջանաղներին, որ նրանք կռվել են Արցախում մարտական ուղի են անցել; Ու դրանց բերեցին ու հավասարեցնեն ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ, որոնք զրկված լինելով ընտանիքի ջերմությունից սահմանների վրա գիշեր ցերեկ պաշտպանում էին Հայրենիքը։ Չմոռանամ ասել որ կաին անգամ մարդիկ որ մի հատ գնում հասնում էին սահմանի բերանը, կրակում էին ու ետ գալիս, ու անունն էլ դնում են թե կռվել ենք ու ազատամարտիկ ենք եղել, դրան գումարած որ չեն մոռանում լուսանկարվել տղերքի կողքին, կամ նրանց ֆոնի վրա, որպեսզի փաստացի ապացույց ունենան, դրանք ավելի վտանգավոր էին քանց թե․․․․․ Ես չեմ զարմանա, որ Արամ Աբրահամյանը մի քանի հատ այդպեսի տեղեկանք և ,, մարտական ուղի ,, ունենա։ Այնպես որ դա եղել է իշխանությունների քաղաքական ծրագիր, վարկաբեկել, ոչնչացնել, ազատամարտիկին բարոյապես եւ ֆիզիկապես։ Դէ շարունակեք կիսատ թողածը․․․ Վաղը պատերազմ սկսելուց փաստի առջեւ եք կանգնելու, որովհետեւ հույս չունենաք որ նորից Վոլոդիա Ավետիսյաններ ու Մոնթեներ կծնվեն այդ հողը պահելու համար․․․ Երեւի Արամ Աբրահամյանները ու Տարոն Մարգարյանները ձեր անվտանգությունը ապահովվեն։
    Ազատամարտիկ ՎՀ
    https://www.youtube.com/watch?v=QLlXl_BHDPg Ահա սա ձեզ ապացույց

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930