Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Հայրենականի ավարտից 69 տարի անց  զոհվածների հիշատակին Գոշում հուշարձան բացվեց

Սեպտեմբեր 13,2014 21:54

Նշվեց  Գոշի օրը:

IMG_0141

Սեպտեմբերի 13-ին  Դիլիջանի տարածաշրջանի Գոշ գյուղում նշվեց գյուղի օրը:  Հանդիսությանը ներկա էին  Տավուշի մարզի թիվ 41  ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը,  գոշեցի բարերարներ Հենրիկ Զաքարյանը, Անտոն Մեհրաբյանը, Գոշի հարյուրավոր բնակիչներ, հյուրեր: Միջոցառման մասնակիցները գյուղապետարանի  շենքի  մոտից  երթ կատարեցին, ծաղիկներով խոնարհվեցին Մխիթար  Գոշի հուշարձանին, եղան Գոշավանքում, ուր կատարվեց զոհվածների հոգեհանգստյան արարողություն: Այնուհետեւ  Գոշի գյուղապետարանի եւ դպրոցի շրջակա հրապարակում կայացավ  Հայրենական Մեծ պատերազմում զոհված գոշեցիների հուշակոթողի բացման արարողություն:

Մեծ Հայրենական  է մեկնել Գոշի 141  բնակիչ, որից  զոհվել կամ անհետ կորել է  77-ը: Հուշարձանը կառուցվել է ռուսաստանաբնակ գոշեցի Հենրիկ Զաքարյանի  հովանավորությամբ: Վերջինիս շնորհվեց Գոշ համայնքի պատվավոր անդամի կոչում:  Մեկ տարի առաջ՝ 2013թ. սեպտեմբերի 13-ին ռուսաստանաբնակ գոշեցի Անտոն  Մեհրաբյանի հովանավորությամբ բացվել  է  Մխիթար Գոշի հուշարձանը: Մեծ Հայրենականում զոհվածների  հուշարձանի բացման կապակցությամբ  խոսք ասացին Գոշի գյուղապետ Գեւորգ Ամիրխանյանը եւ ուրիշներ, ներկայացվեց գեղարվեստական ծրագիր:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930