Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է «Իսլամական պետության» հետ: Հայտարարությունն արվել է պատերազմի մեջ գտնվելու վարկածը հերքելուց մեկ օր անց, փոխանցում է «Էյ Բի Սի»-ն:
«Միացյալ նահանգները «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետ պատերազմի մեջ է այնպես, ինչպես «Ալ-Քաիդա»-ի և նրան կից խմբավորումների հետ», – ասել է Էռնեստը սեպտեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատերազմի մեջ գտնվելու լուրերը հաստատել են նաև Պենտագոնից. «Սա Իրաքի պատերազմը չէ», – ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ռիեր Ադմ. Ջոն Քիրբին, – «Բայց մենք պատարազմի մեջ ենք ISIS-ի հետ, ինչպես ալ-Քաիդայի և նրան կից խմբավորումների հետ»:
Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայից «Էյ Բի Սի»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ոչ, մենք պատերազմի մեջ չենք: Մենք պարզապես ներգրավված ենք լայնածավալ հակահաբեկչական գործողության մեջ… Կարծում եմ՝ «պատերազմը» սխալ հասկացություն է այն նկարագրելու համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ