Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մեծ քայլերով գնում է թվայնացման, որտեղ պարզ չէ, թե լրատվամիջոցները ինչպես են գործելու 

Սեպտեմբեր 13,2014 19:50

Տեղեկատվական վեճերի խորհուրդը երկօրյա աշխատանքային քննարկում է կազմակերպել փաստաբանների եւ լրագրողների հետ: 

Օրակարգում են զրպարտության եւ վիրավորանքի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության, էլեկտրոնային լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի պաշտպանության  ու «մոռացվելու» իրավունքին առնչվող հարցերը: 

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մաքկոյն իր խոսքում անվտանգության մանդատի մեջ ներառեց ժողովրդավարական արդյունավետ գործընթացները: 

Նա նշեց, որ Հայաստանը մեծ քայլերով է գնում թվայնացում, որտեղ պարզ չէ, թե լրատվամիջոցները ինչպես են գործելու: 

Shushan Doydoyan

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանն անդրադարձավ «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքին, օրենսդրական զարգացումներին, մասնավորապես, անհատական տվյալների հրապարակմանը, նոր ձեւավորվելիք անհատական տվյալների գծով պայմանական հանձնակատարի ինստիտուտին, որը գործադիր մարմնի՝  արդարադատության նախարարության կազմում է լինելու: 

ԻԱԿ իրավաբան Գեւորգ Հայրապետյանի ելույթը վերաբերում էր էլեկտրոնային հարցումներին, որոնք պետական մարմինների կողմից մերժվում են, պատական մարմինների էլեկտրոնային կայքերում «հետադարձ կապի» ձեւական լինելուն, անգործությանը: 

ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանի բարձրացված հարցը վերաբերում էր օրենսդրական կարգավորումներին անհատական տվյալների հրապարակման առումով:Ըստ նրա , հաշմանդամներն իրենք հաճախ չեն տիրապետում իրենց մասին ինֆորմացիային, այն շրջանառվում են տարբեր մարմինների կողմից: Չեն հարցնում հաճախ այդ մարմինները հաշմանդամներին նրանց մասին տեղեկությունները հրապարակելիս, պաշտոնյայի դեպքում չգիտես ինչու աղմուկ է բարձրացվում, հաշմանդամների դեպքում՝ոչ: 

seminarԲուռն քննարկումներ են ծավալվել հատկապես Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր, այսօրվանից նաեւ ՏՎԽ անդամ Գեղամ Վարդանյանի եւ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո: 

Հարցերի շրջանակները, որոնց շուրջ ծավալվել է բանավեճ, հետեւյալն է. հրապարակե՞լ տեղեկությունները, թե՞ ոչ, ինչպես վարվել էլեկտրոնային լրատվամիջոցներում մեկնաբանությունների հետ, «ջնջե՞լ» , իսկ եթե սոցիալական ցանցերը չեն ջնջում, չգրանցված կայքերի տեղեկատվությունը ճանաչել աղբյուրի՞ տեղեկատվություն, ո՞րն է հանրային շահը, որո՞նք են անհատական տվյալների սահմանները: 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930