Sիրելի Արսեն,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:
Դուք միշտ բարձր եք պահել Հայաստանի պատիվն այս սպորտաձևում և ոգևորել բոլորիս տարբեր հեղինակավոր մրցաշարերում Ձեր ունեցած ձեռքբերումներով: Հայ ժողովուրդը հպարտանում է Ձեզանով, ով պատվով է ներկայացնում մեր երկիրը սպորտի ասպարեզում: Մշտական ուշադրության կենտրոնում պահելով այս ոլորտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում նորանոր նվաճումներ և հաղթանակներ:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության աշխատակազմ
: