Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ժամանակն է. Ֆյուլե. УНИАН

Սեպտեմբեր 13,2014 19:13

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ժամանակն է ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև պաշտոնական կապեր հաստատել և Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ սկսել, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը:

«Մեզ Ռուսաստանի հետ հետևողական քաղաքականություն է անհրաժեշտ… Ժամանակն է, որ չթաքնվենք այնպիսի կարգախոսների տակ, ինչպիսիք են՝ «Լիսաբոնից մինչև Վլադիվաստոկ ազատ առևտրի գոտի»: Հարկավոր է որոշակի բովանդակություն տալ դրան, բովանդակություն, որը առևտրային, տնտեսական համագործակցությունից ավելի առաջ կգնա: Եվ կվերականգնի անվտանգության կառույցի նկատմամբ վստահությունը: Իմ կարծիքով, ժամանակն է բարձրացնել խաղադրույքներն այս «խաղում»: Ժամանակն է բարձր մակարդակով պաշտոնական կապեր ստեղծել Եվրամիության, Եվրասիական միության և Մաքսային միության միջև», – ասել է Ֆյուլեն Կիևում՝ Եվրոպական ռազմավարության Յալթայի խորհրդաժողովում:

«Ինձ թվում է, ժամանակն է բանակցություններ սկսել ՄՄ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ: Ժամանակն է, որ ԵՄ ղեկավարները ոչ միայն մասունքներ ներկայացնեն, ինչպես այդ անում էինք երեկ Բրյուսելում, այլ թող ամբողջական պատկերը լինի», – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Наконец то!!!! Молодец, г. Фьюле! Всегда уважал этого политика!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930