Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու տեխնոպարկում նախագահին դիմավորեցին ու ճանապարհ դրեցին հոտնկայս` ծափահարություններով (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 13,2014 18:41

gyumri10 gyumri9Այսօր աշխատանքային այցով  Շիրակի մարզում էր   նախագահ Սերժ Սարգսյանը: Նա   եղավ Գյումրիում, այնուհետ ուղևորվեց  Աշոցք ու Ամասիա: Սերժ Սարգսյանը եկել էր մի շարք կառույցների հանդիսավոր  բացման արարողությանը մասնակցելու,  կարմիր  ժապավենները կտրելու: Այդ կառույցների թվում էր Գյումրու տեխնոպարկը,  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Գյումրի 2 ենթակայան»-ը, որի վերականգնումը իրականացվել էր Գերմանիայի  KFW բանկի վարկավորմամբ, Գյումրու Մուշ 2 թաղամասում կառուցված  ֆուտբոլի ակադեմիան, ինչպես նաև «Լենտեքս»  գուլպանասկեղենի նոր արտադրամասը:

Շարքային գյումրեցիներից մի քանիսը,  հեռվից տեսնելով, որ Գորկու այգու դիմաց ոստիկաններն ու մարզի պաշտոնյաները շարվել ու  հյուրի էին սպասում, հետաքրքրվում էին, թե  էս ո՞վ պիտի գա: Նրանցից մեկը, երբ իմացավ, որ նախագահն է գալիս, ընդ որում  կառույցներ բացելու, ասաց. «Էս խեր լինի, չի գալիս, չի գալիս, մեկ էլ Սուրբ խաչի օրն է գալիս, բա մի  լավ օր գայիր, հետաքրքրվեիր, ինչո՞վ  ենք ապրում, ի՞նչ են շնչում, ինչի՞ ենք բիզնեսներս փակում..»:

Ինչևէ, Սերժ Սարգսյանն  առաջինն այցելեց  Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որի  պաշտոնական բացումից հետո նա  կարճատև ելույթ ունեցավ   դահլիճում: Դահլիճում նստածները բացառապես ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ  էին, որոնք հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին  նախագահին, նույն կերպ էլ ճանապարհեցին: Նախագահի ելույթը հիմնականում ուղղված էր  ուսուցիչների դերին: Մանկավարժների ու նախագահի միջև ոչ  մի երկխոսություն չծավալվեց, հարց ու պատասխան չհնչեց: Նախագահը ելույթն ունենալուն պես  շտապեց հեռանալ: Նա մասնավորապես ասաց, որ   ապագան կանխորոշվում է  կրթությամբ և հայերը, դարեր ի վեր, ուսուցիչներին  վերապահել են ամենաբարձր դիրքը հասարակության մեջ: Նաև ասաց, որ մենք  այսօր կարիք  ունենք վերաիմաստավորելու, վերարժեքավորելու ուսուցչի մասնագիտությունը: Ըստ նախագահի,  որակական  բարձր չափանիշներին հասնելու հնարավորություն պիտի ստեղծենք, որպեսզի մեր   ուսուցիչները  վերապատրաստվեն ըստ միջազգային չափորոշիչների:

gyumri12 gumri8 gymri7 gyumri1 gyumri3 gyumri5Նախագահին ամեն մի կառույցում համապատասխան նախարարներ ու տվյալ ոլորտի պատասխանատուներն էին դիմավորում:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ»-ում նրան դիմավորեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Դիմավորողների թիվը ճոխացավ ֆուտբոլի ակադեմիայում: Այստեղ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանից բացի, նախագահին սպասում էին  Սամվել Ալեքսանյանը,  Տարոն Մարգարյանը,  Դերենիկ Դումանյանը… :

Սերժ Սարգսյանին  ամբողջ ընթացքում ուղեկցում էին փոխվարչապետը, Շիրակի մարզից ընտրված պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Աշոտ Աղաբաբյանը:

Նկատենք, որ, ի տարբերություն նախորդ այցերի, նախագահի այս մի այցը բավական անշուք էր: Եթե նախորդ այցերին  նամակները ձեռքերին` գոնե բողոքավորներն էին գալիս, փորձում զրույցի բռնվել, երկու բառ փոխանակել  երկրի ղեկավարի հետ, ապա այս մի այցի ընթացքում բոլոր տեսակի շփումները բացառվեցին: Հազարավոր խնդիրներ ունեցող այս մարզում նույնիսկ հարց ու պատասխան նախատեսված չէր լրագրողների հետ, թեև  վերջիններս կարողացան խախտել ծրագիրը ու նախագահին  հարց տալ  Գյումրու զարգացման հեռանկարների մասին: Նախագահն ասաց, որ տեսնում է որոշակի փոփոխություններ Գյումրիում, իսկ ամենակարևորը, ըստ նրա,  այն է, որ մարդկանց մոտ տեսնում է ցանկություն աշխատելու, արժեք ստեղծելու: Նախագահի ասելով, իրենք էլ ամեն ինչ անելու են, որ այդ  ցանկությունը կրկնապատկվի և առկա խնդիրները լուծեն:

Նունե   ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Տղեն գործի մեջ է.ժապավեն է կտրում:Իրականում ժապավենով փաթեթավորում է երկիրը :

  2. Hayk says:

    Давид джан, не надо хамить! Поверьте, Президент за Вас переживает больше, чем тот, кто подталкивает Вас к хамству! Быть воспитанным — трудно, но лучше!

  3. Ա says:

    Hayk джан, вы что издеваетесь над всеми нами, о том , что президент переживает за нас? да, действительно, президент переживает, но за себя, зятя, братьев, а армянский народ переживает те потрясения и лишения, которые предлагает президент.Будьте реалистами, и не хамите тем, кто все это видит, и не пытается стать лжецом и лизоблюдом.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930