Ուկրաինայի արևելքում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները և դա չի բխում Կիևի ուժերի շահերից, «Տե Վե ՑԵ» հեռուստակայանի եթերում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր և ԵԱՀԿ դիտորդների գնահատականներով զինադադարը ընդհանուր առմամբ գործում է, թեև չնչին խախտումներ լինում են: Երկու կողմերից պարբերաբար փոխհրաձգություն է լինում, սակայն երկարաժամկետ զինադադարի գործընթացը դեռ չի խզվել», – ասել է Լավրովը՝ ավելացնելով, որ կան մարդիկ, որոնք ուզում են տապալվի գործընթացն ու վերսկսվեն ռազմական գործողությունները. «Առաջին հերթին, դրանք օլիգարխների կազմավորած ջոկատներն են, որոնք չեն ենթարկվում Կիևին և Ուկրաինայի զինված ուժերին դիտարկում են որպես ժամանակավոր դաշնակիցների, ուղեկցորդների: Բացի այդ, Ազգային գվարդիայի զգալի մասն է», – ասել է նա:
Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարելու համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերի 5-ին Մինսկում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ