ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ այսօրվանից սկսել է մայրաքաղաքի Ազատության հրապարակում տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ կազմակերպել:
Գաղափարի հեղինակը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն է: Aravot.am-ի հետ զրույցում նախարարն ասաց. «Այսօրվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր այս նույն տեղում կազմակերպվելու են երեքական մարզաձեւերի ցուցադրական ելույթներ: Միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան թույլ կտան եղանակային պայմանները: Նպատակն այն է, որպեսզի երեխաները եւ ծնողները սեփական աչքով տեսնեն մարզադպրացների սաների «կենդանի կատարումները», ծանոթանան տարբեր մարզաձեւերի էությանն ու նրբություններին: Կարծում եմ, որ այսօրվա փոքրիկ հանդիսատեսներից շատերը ծնողների հետ կկողմնորոշվեն մարզաձեւի ընտրության հարցում ու վաղը կսկսեն հաճախել մարզադպրոցներ: Սա ոչ միայն սպորտի, այլեւ առողջ ապրելակերպի կենդանի քարոզչություն է, որը, կարծում եմ, ապագայում իր դրական արդյունքները կտա: Այսպիսի ցուցադրական մարզական միջոցառումներ մշտապես կազմակերպելու ենք նաեւ հանրապետության բոլոր մարզերում, որտեղ, հավատացեք, անուշադրության մատնված բազմաթիվ տաղանդավոր երեխաներ կան»:
Նախարարը, որ նախկինում բասկետբոլիստ է եղել, չդիմանալով գայթակղությանը, իր մարզական անցյալը վերհիշեց բասկետբոլի վահանակի առջեւ, ինչպես նաեւ կարողությունները փորձեց բադմինտոնում:
Կարդացեք նաև
Очень красивое мероприятие!! Молодцы организаторы!!