Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց Հայաստանի IT ոլորտը կարող է տուժել

Սեպտեմբեր 13,2014 15:32

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով, Եվրասիական տնտեսական միությանը  (ԵՏՄ ) անդամակցելուց հետո Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է ե՛ւ տուժել, ե՛ւ շահել:

«Էդքան էլ հեշտ չի լինելու էդ անդամակցելը, դրա համար հեշտ չէ դատել, թե ինչ կլինի անդամակցելուց հետո»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց պարոն Վարդանյանը:

Ըստ նրա, այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պակաս կա. «Ամերիկան  մինչեւ 2023 թվականը մոտ մեկ մլն տեխնոլոգիական  մասնագետների պակաս է զգալու:  Մոտավորապես նույն իրավիճակն է նաեւ Ռուսաստանում մինչեւ 2030 թվականը: Այսինքն այսօր աշխարհի բոլոր անկյուններում տեխնոլոգիական մասնագետների խիստ պակաս է զգացվում: Եթե մենք ունենանք համապատասխան մասնագետներ եւ ձեռնարկություններ, կարողանանք բարելավել կրթական համակարգը թե դպրոցում, թե համալսարաններում, կարողանանք պատրաստել մասնագետներ, որոնք կարողանան աշխատել տարբեր շուկաներում, այդ պարագայում ապահովագրված կլինենք տարբեր տիպի վայրիվերումներից»: 

Վերջում էլ հավելեց, որ ինքը ինքնիշխան պետության ստեղծման կողմնակից է. «Չնայած որ հասարակության 95 տոկոսը այսօր  իր երկրին վերաբերում է որպես ֆուտբոլի երկրպագու ու ընկել է եվրոպական թե  ռուսական կողմոնորշման ցավի մեջ՝ չնկատելով, որ կա նաեւ  հայկական կողմնորոշում, որը ամենահզորն է, եւ որի միջոցով կարելի է ավելի արագ ոտքի կանգնել,  քան թե գնալ ինչ-որ մեկի կոշիկները լպստելու ճանապարհով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930