Հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը, որ Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է մինչեւ 66 կգ քաշային կարգում, մեկնարկային գոտեմարտում շվեդ մրցակցին ժամանակից շուտ հաղթելուց հետո, 1/8 եզրափակչում հանդիպեց թուրք Ատական Յուկսելին եւ նրան էլ միավորների մեծ առավելությամբ պարտության մատնեց:
Քառորդ եզրափակչում Միհրանը գոտեմարտելու է հունգարացի Տամաշ Լորինչի հետ, որն իր հերթին առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ադամ Կուռակի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև