Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միեւնույն ժամին՝ երկու պարտություն

Սեպտեմբեր 13,2014 11:05

Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանից մրցագորգ պիտի մտնեին երեք ըմբիշներ՝ Միհրան Հարությունյանը՝ 66 կգ, Հրաչյա Հովհաննիսյանը՝ 80 եւ Վաչիկ Եղիազարյանը՝ 130:

Ստացվեց այնպես, որ Հրաչյային եւ Վաչիկին հաղորդավար մրցավարը տարբեր մրցագորգերի վրա գոտեմարտի հրավիրեց միաժամանակ: Ավաղ, մեր երկու տղաներն էլ պարտություն կրեցին: Գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը առաջին մրցափուլում ծունկը ցավեցրեց: Ճիշտ է, նա հետո շարունակեց պայքարը, սակայն պարտվեց 0:8 հաշվով:

Հրաչյա Հովհաննիսյանի գոտեմարտը կորեացի Կիմի հետ ավարտվեց 2:2  հաշվով, բայց քանի որ երկու միավորանոց հնարքը վերջինը կորեացին էր կատարել, հաղթանակը շնորհվեց հենց նրան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930