Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդների երկիրը

Սեպտեմբեր 13,2014 10:15

Ես եւ իմ հասակակիցները գիտակցական կյանքի զգալի մասը անցկացրել ենք մի երկրում, որը կոչվում էր «խորհրդային»: Այդ երկրում, ըստ մտահղացման, մարդիկ պիտի իրար խորհուրդ տային, թե ինչպես է պետք ապրել, խորհրդակցեին՝ որեւէ որոշում ընդունելուց առաջ: «Սովետ»-ի մեջ «վետ»-ը հին սլավոնական արմատ է եւ նշանակում է հենց «որոշում», «կամք», իսկ «սո» մասնիկը ցույց էր տալիս այդ որոշման համատեղ, միասնական լինելը: Իրականում, իհարկե, ոչ մի միասնականություն կամ համատեղություն չկար. տարբեր մակարդակի խորհուրդները որեւէ բան չէին որոշում: Որոշումներն ընդունում էին կուսակցական մարմինները, որոնցից ամենավերեւինը՝ «քաղբյուրոն», իմ գիտակցական կյանքի օրոք բաղկացած էր 70-ն անց զառամյալներից:

1995 թվականի Սահմանադրությամբ Հայաստանում խորհուրդները վերացան: Ի դեպ, Հիմնական օրենքի նախագիծն ընդդիմության կողմից «քլնգվում էր» ճիշտ նույն փաստարկներով, ինչ հիմա. «Այս ո՞վ դարձան բռնապետ եւ թալանչի ՀՀՇ-ականները, որ դեռ սահմանադրություն էլ ընդունեն: Հաստատ ուզում են իրենց իշխանությունը երկարաձգել»: Դրանից հետո ՀՀՇ-ի իշխանությունը երեք տարի էլ չձգեց, բայց խորհուրդները՝ որպես կառավարման ձեւ, վերացան:

Բայց դրանց եկան փոխարինելու այլ տիպի խորհուրդները, որոնք չափազանց թանկ են նստում մեր պետական բյուջեի վրա, իսկ մեր երեխաներն ու թոռները երկար տարիներ շարունակելու են վճարել այդ խորհուրդների համար: Խոսքը տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների, այսպես կոչված, խորհրդատվական ծառայությունների մասին է: Երբ նրանք մեզ վարկ կամ դրամաշնորհ են տալիս, ապա բյուջեի մեջ ներդնում են այդ ճոխ ծախսերը, որոնք հիմնականում իրենց իսկ մասնագետների ճանապարհածախսն են, հյուրանոցների վարձը եւ, մեր չափանիշներով, աստղաբաշխական աշխատավարձերը: Այդ խորհուրդների արդյունավետությունը երբեմն խիստ կասկածելի է: Օրինակ՝ երբ զիմբաբվեցի այգեպանները 224 հազար դոլարով սովորեցնում են մեր՝ հայաստանցի այգեպաններին, թե ինչպես է պետք ծիրան աճեցնել: Տեսնես՝ մեր 4,5 միլիարդ դոլար պետական պարտքի ո՞ր տոկոսն են կազմում նման խորհուրդների համար ծախսերը:

Քանի որ մենք որոշ չափով շարունակում ենք մնալ խորհուրդների երկիր, ես էլ մի խորհուրդ տամ մեր պատգամավորներին, ընդ որում՝ միանգամայն անվճար. օրենք ընդունեք, որ որեւէ նպատակի համար դրամաշնորհային կամ, առավել եւս, վարկային ծրագրի բյուջեում խորհրդատվական բաղադրիչը չկազմի այդ բյուջեի 1 տոկոսից ավելին: Թե չէ՝ տալիս են 40 միլիոն դոլար, որից 4 միլիոնը խորհրդատվություն է: Եթե դա «ատկատ» է, թող այդպես էլ ասեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հարգելի պրն Աբրահամյան:Գիտեք,հաճույքով կարդում եմ «Առավոտ»ը,հույսով,որ մեկ օր իսկապես կբացվի նաեւ մեր,բոլորիս ԱՌԱՎՈՏԸ:Պայծառ:Բայց սրա մասին չէ,որ գրում եմ.ասում եք «իմ գիտակցական կյանքի օրոք բաղկացած էր 70-ն անց զառամյալներից»: «Ջանս մի թավուր եղավ»: Ձեր մտքերը ընդունեցի ուղիղ նշանառությամբ,եւ ինձ բռնեցի հանցանքի վայրում:Ախր ես էլ եմ 70-ը անց…Բայց պատրաստ եմ«բժշկից տեղեկանք»բերել,որ խելքս տեղն է:Ճիշտ այնպես,ինչպես խելքը տեղն էր 90 ամյա Չերչիլի,իսկ մեզ,էլ ավելի հարազատ՝ Էդվարդ Միրզոյանի,որի հետ բախտ եմ ունեցել զրուցելու նրա,կյանքից հեռանալուց մեկ շաբաթ առաջ:Պայծառ մտքեր…:Ձեր ասած զառամյալների մեջ կային նաեւ պայծառ մտքեր,բայց մթնոլորտը այն էր,ինչ որ այսօր,մի բան,որ Դուք նույնպես նմում եք:Իսկ Ձեր առաջարկությունների հետ,ինչ խոսք,համաձայն եմ:Հարգանքներս:
    Հ.Գ.
    Քավ լիցի,բնավ մտադրություն չունեի համեմատվել նշածս մեծությունների հետ:

    • Գալուստ Ենոքյան says:

      Համաձայն եմ Նուբարի հետ, ես էլ 60 անց եմ …կարծում եմ «քաղբյուրոի» հարցում պատճառը ոչ թե տարիքն էր այլ նրանց գրագիտության աստիճանը…սկսած Ստալինից նրանք հիմնականում բաներիտ դպրոցներն ավարտած, կիսագրագետ մարդիկ էին, որ վարժվել էին «շախմատային» քայլեր անելով «կուլ տալ» իրենց մրցակիցներին եվ առաջ գնալ…դրա վառ օրինակը մեր երկրի վերջին երկու նախագահներն էն…հարկ չկա նրանց համեմատել Չերչիլի կամ….

  2. Garegin says:

    Միանշանակ համամիտ եմ, սակայն կան որոշակի գործոններ, որոնք այսօրվա իշխանությունների համար ոչ միայն պայմաններ են ստեղծում ու հնարավորություն տալիս խորհրդատվական մեծ ծախսեր կատարելու համար, այլև Հայաստանում այդ մեթոդը կամաց փոխարինելու է գալիս այսպես կոչված ՞՞օտկատներին՞՞, այսինքն միայն մեկ մարդու միջոցով է, որ ամեն ինչ արվում է: Ձեռնտու է այրդոք այս մեխանիզմն իշխանություններին, իհարկե այո՝ մսխված գումարները ներքևից վերև հասցնելու մեթոդը ոչ միայն հնացել էր, այլև իշխանությունների կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարը, մասամբ նաև ի շնորհիվ ՎՊ-ի, այն առավել թափանցիկ էր դարձել: Հենց դա է պատճառներից մեկը, որ զինբաբվեցի այգեպանների վրա, որոնք հավանաբար վարչապետի կամ գյուղնախարարի հարազատների տեսքով են եղել, ծախսված գումարների համար որևէ մեկը պատասխան չի տալիս, գոնե ՊՆ-ի գոմեշի մսի տարբերակով, հենց դա է պատճառը, որ 2013թ. Տավուշի մարզին հատկացրած և հիմնականում փոշիացված մոտ 26 մլրդ դրամ գումարի հետևից ոչ ոք չի գալիս, ի վերջո հենց այդ պատճառով է, որ որևէ մեկը չի ուզում հասկանալ, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շրջանցիկ մասի կառուցումը անիմաստ է, քանի որ այն առավել վտանգավոր է, քան ներկայիս գործողը, ոչ տավուշեցին ապերախտ չէ, այլ պարզապես դեմ է թե անփառունակ ղեկավարներին, թե նրանց կողմից իրականացվող անիմաստ, սակայն գումարների մսխման առումով բարեհաջող ծրագրերին: Այնպես որ, Հայաստանը ոչ թե խորհուրդների, այլ հնարքների երկիր է, այնպիսի հնարքների, որոնք թույլ են տալիս պարզապես թալանելու:

  3. Hayk says:

    Г, Абрамян! Статья актуальная ,но половинчатая: разве у власти есть выбор? Если “советчики” решили, что Армении нужны “зимбабвийские садоводы”, то они несомненно приедут! В противном случае,,,,,,,,,,,,,,придет другая власть!! П.С Английские ученые доказали, что IQ человека повышается после 55-и!

  4. Կարո Մելիքյան says:

    Պարոն Աբրահմյան.Ձեր խորհուրդները իշխանություններին,ինչպես նաեվ,այս դեպքում՝ ՝հիմնականում եղել էն արժեքավոր,բայց նրանք, վաղուց հավանաբար չեն կարդում «Առավոտ»-ը,որ մի թեթեւակի էլ աչքի անցկացնեն թերթի խմբագրականը։ Ի դեպ,նույնիսկ սովետների ժամանակ, եթե հաջողվում էր ինչ որ նամակ տպագրել որեւե թերթում,ապա դա ունենում էր իր հետեւանքները,հարցը հասնում էր ռայկոմներին եւ ճշտվում էր թիրախը՝այդ առիթով մի լավ կթելու համար։
    Իսկ այժմ՝խոսքի ազատության դարում,ազատ խոսքը ազատ է ուշադրությունից,սովորական է դարձել պահպանել քար լռություն,կամ զբաղված լինելով ՝ստամոքսի պահանջները բավարարելուն՝ուղեղների աշխատանքն է խաթարվում,ախր ինչպես՞ կենտրոնանալ մի քանի ուղղությամբ,բժիշկներն էլ էն ասում, որ ուտելու ժամանակ՝ ուրիշ ոչ մի բանի մասին չի կարելի մտածել,նրանք էլ,որպեես ՀՈՄՈսափիենսի ընտռյալներ,չեն կարող իրենց տուպոյի տեղ դնել ու չհասկանալ իրենց լավն ու վատը։Նրանք զբաղված էն,շատ էն զբաղված,ինչ՞ կարեւոր է թե ինչով,նամանավանդ,որ վիդեոկամերաներ դնողն էլ իրենք էն,հո հիմար չեն տեղադրեն ու հետո էլ լրագրողների ականջը ընկնի դե արի ու շոուի հերոս դարձիր…
    Իշխանությունը կենդանության նշաններ է ցուցաբերում,երբ հարցը վերաբերվում է իշխանական աթոռին,հետեւաբար՝ցանկացած հարց լուծելու համար,ինչ որ ձեւով,այն կապել՝իրենց պաշտոնին,կամ աթոռին սպառնացող բաղադրիչներով,հակառակ դեպքում՝մենք 20 տարի դոփել ենք եւ դեռ կդոփենք…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930