Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեզվի տեսչությունի՞ց են վախեցել, թե՞ երեխաները կարդալ չգիտեն

Սեպտեմբեր 13,2014 18:00

Լեզվի տեսչությունն այնքան խիստ է վերահսկում, որ արդեն,
որտեղ հարկավոր է իսկապես օտար լեզվով գրել, էլի հայերեն են գրում:

Ռուսաց լեզվի եւ անգլերենի ուսուցիչները զարմացած են այս տարվա նշված լեզուների դասագրքերի շապիկներից. մանկավարժներն ասում են, որ սխալ է 5-րդ դասարանցու գրքի շապիկին հայերենով գրել՝ «Անգլերեն լեզու», ճիշտը «English»-ն է, կամ՝ 8-րդ դասարանի դասագրքին գրել՝ «Ռուսաց լեզու», ճիշտը «Русский язык»-ն է. անցյալ տարի ճիշտ է գրված եղել:

Կամ աշակերտներն են գնալով դժվարանում օտար լեզվով կարդալ, կամ լեզվի տեսչությունն է ահ ու սարսափի մեջ պահում:

dasagirq-2

Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    Լավ են արել, որ հայերեն են գրել, Հայաստանում հանրային հասանելիություն ունեցող վայրերում և առարկաների վրա միայն հայատառ հայերենով պետք է գրվեն անունները, արտահայտությունները:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930