Վրաստանում մեկնարկած կանանց շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն, լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի ավանդական խաղարկությանը մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնել են մի խումբ շախմատիստներ:
Ուժեղագույնների օփենում անցկացվել է երեք տուր եւ մասնակիցներից միայն հինգն է, որ հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել: Նրանցից երկուսը մեր տղաներն են՝ ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանն ու Հովհաննես Արզումանյանը: Ուրախալին այն է, որ վերոնշյալ շախմատիստները շախմատի աշխարհում, կարելի է ասել, որ դեռ մեծ ճանաչում չունեն:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2014