Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը` Սյունիքի մարզպետների մասին. «Երկուսի հետ էլ աշխատել եմ, երկուսի հետ էլ հաճելի էր աշխատել»

Սեպտեմբեր 12,2014 22:36

Սյունիքի մարզի Հացավան գյուղական համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Սյունիքի մարզպետի փոփոխության վերաբերյալ, նախկին մարզպետների գործունեության, եւ շրջանառվող լուրերին, որ Սուրիկ Խաչատրյանը հնարավոր է վերանշանակվի նույն պաշտոնին եւ այլն: Հացավանի գյուղապետ Շուշան Մարգարյանը նշեց, որ երկու մարզպետների հետ էլ աշխատել է, իր գործառույթներն է կատարել եւ ոչ մեկի ղեկավարման ժամանակ էլ խնդիրներ չի ունեցել:

«Երկուսի հետ էլ աշխատել եմ, ես ընդունվել եմ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ: Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի նման պահանջկոտ ու խիստ չէր, բայց երկուսն էլ իրենց ձեւով աշխատել են: Կառավարությունն է որոշելու Սուրիկ Խաչատրյանը կվերադառնա, թե` չէ: Մենք ինչպես սկզբում ենք աշխատել, նույն ձեւով էլ կշարունակենք աշխատել, ոչ խնդիր եմ ունեցել, կարծում եմ ոչ էլ հետո խնդիրներ կունենամ: Կամ ի՞նչ խնդիր պետք է ունենա համայնքի ղեկավարը, եթե ես ընդամենը իմ աշխատանքն եմ կատարում, լինի Սուրիկ Խաչատրյանը, թե` Վահե Հակոբյանը, ես իմ աշխատանքն եմ անում: Իսկ մեզանից, առաջին հերթին, նրանք պահանջել են հարկերի հավաքագրում» ,- ասաց Շուշան Մարգարյանը եւ հավելեց, որ երկու մարզպետներն էլ իրենց համայնքին հարցեր եղած դեպքում ընդառաջել են:

Այս պահին Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը ծնունդով գորիսեցի Աշոտ Մարդյանն է: Նա Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ եղել է Սյունիքի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը, իսկ Վահե Հակոբյանի մարզպետ նշանակվելուց հետո դարձել է Սյունիքի մարզպետի տեղակալ:

«Աշոտ Մարդյանին ժամանակավոր նշանակել են, մենք իրեն ճանաչում ենք, ինչ-որ տեղ շատ ուրախ ենք: Իսկ դրանից առաջ էլ Վահե Հակոբյանը եկավ ու ծանոթացավ գյուղի խնդիրներին: Մյուս համայնքներում իրականացվող ծրագրերի ներդրումային մասն ինքն է ապահովել, մեր համայնքին էլ ինչ-որ չափով ընդառաջել է: Սուրիկ Խաչատրյանն էլ էր ընդառաջում ու հետեւողական էր: Երկուսի հետ էլ աշխատել եմ, երկուսի հետ էլ հաճելի էր աշխատել» , – ասաց Սիսիանի տարածաշրջանի Հացավան գյուղական համայնքի ղեկավար Շուշան Մարգարյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունիքի այս 2 նախկին մարզպետները ամենքը 200 մլն դոլար ունի՝ «արդար» աշխատած: Դուք ձե՛ր մասին մտածեք ու քիչ կոմունիստական ոճի ձոներ արտասանեք:

    Այսօր Լիսկան ամբո՛ղջ հայ ազգի ԹԻՎ ՄԵԿ ատված անձն է: Գոնե մի փոքր հարգեք ձեզ (Սյունիքում): Ինչ եք ամբողջ օրը (հանքային) 2 ցեցի մասին խոսում. Սյունիքի ԻՍԿԱԿԱՆ պրոբլեմը դա՞ է:

  2. Ընթերցող says:

    այս ամբողջ պատմությունը գյուղապետերի ու քաղաքպետերի հետ կապված, որ գովերգում և հետ են պահանջում Ս. Խաչատրյանին, հիշեցնում է վերջերս աղմուկ հանած, Սյունիքում մի հանքերի տիրոջ (թե տնորենի, անունը չեմ հիշում) պատմություն: Եդ բիձուն բռնել էյին մի քանի շրջակա գյուղերի երեխաներին սեռական շահագործման համար, բայց չգտիես ինչու հենց այդ գյուղի մարդիկ ու հենց երեխեքի ծնողները պահանջում էյին որ եդ պեդոֆիլին բաց թողեն ու էլի գովերգում էին:
    Չես իմանում եդ Սյունիքի ջրի մեջ են բան խառնել, մարդիկ դառել են անթասիբ, թե Նժդեհը Սյունիքը պահել ա, մեջի թուրքերին էլ հետը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930