Սերժ Սարգսյանը ցանկանում է միավորել Հայաստանից դուրս ապրող հայերին համաշխարհային ինտերնետային հրապարակումների ակցիայի շուրջ եւ այդպիսով ազդեցություն ունենալ արտասահմանյան ներդրողների վրա,- գրում է BBC-ին:
«Մեկ հայ, մեկ հոդված» ակցիայի նպատակն է դրական պատմություններ գրել երկրի մասին: Նախագահ Սարգսյանը եւ այլք ասում են, որ իրենց երկրին պետք է ավելի բարձր պրոֆիլ, որովհետեւ շատերն են տանջվում` ազգի մասին ինչ-որ մի բան հիշելու համար:
Այսպիսով` մարդիկ ի՞նչ գիտեն Հայաստանի մասին:
Ըստ լրատվամիջոցի` ամռանը Լոնդոնում շատ զբոսաշրջիկներ են լինում եւ շատ հեշտ է հարցումներ անցկացնել, խոսելով` տասնյակ զբոսաշրջիկների հետ, BBC-ի թղթակիցը փորձեց իմանալ նրանց տեսակետը:
Կարդացեք նաև
Այդ հարցմանը մասնակցած Սաուդյան Արաբիայից մի զույգ լսել էր Հայաստանի մասին, բայց միայն գիտեր, որ դա Ասիայում է, մինչդեռ դանիացի մի կին BBC-ին ասաց, որ Դանիայում երբեք չեն լսել այդ երկրի մասին:
Հեղինակի համար ամենազարմանալին ամերիկացի մի տղամարդ էր, որը BBC-ին հայտնեց, որ այնտեղ բոլոր մարդկանց ազգանունը վերջանում է «յան»-ով: Նրա կինը շտապել էր թղթակցին բացատրել, որ նա այդպես է ենթադրում` իր առջեւ ունենալով Քիմ Քարդաշյանի օրինակը:
Հարցվածներից միայն մեկը Հայաստանի մասին շատ բան գիտեր, դա մի կին էր Փարիզից, ով եղել էր մայրաքաղաք Երեւանում, նա ասաց` «Դա մի փոքր երկիր է եւ նրա ժողովուրդը շատ է տառապել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ